Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը ընդունվել է: Այդ մասին ԳՄ նիստի ամփոփմանը տեղեկացրել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:








































