Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին նա խոսել է RT-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների ղեկավարն ատում է լատինաամերիկյան ժողովրդին և հատուկ ատելություն ունի վենեսուելացիների նկատմամբ:
«Ես դա համեմատում եմ Հիտլերի դարաշրջանի հետ, այն տեսակետների հետ, որոնք Հիտլերը պարտադրել էր հրեաների նկատմամբ, հրեա ժողովրդի նկատմամբ Եվրոպայում մինչև պատերազմի սկիզբը, մինչև 1939 թ.-ը»,- բացատրել է Մադուրոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկանում է Վենեսուելային ծովային շրջափակման ենթարկել: