Tuesday, 14 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Նոր դիմակայություն՝ ընդդեմ Թուրքիայի. «Ռոմայի» մեկնարկային կազմը «Բաշաքշեհիրի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում վաղը «Ռոման» Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կմրցի թուրքական «Բաշաքշեհիրի» հետ: Իտալական թիմում տեղի ունեցած կադրային լուրջ փոփոխությունից հետո խնդիր է դրվել նաև նվաճել Եվրոպայում իր նշանակությամբ ակումբային երկրորդ մրցաշարի գավաթը: Հետևաբար վաղվա հանդիպումը էական նշանակություն ունի: Առաջիկա մրցավեճում բնականաբար մեծ է իտալական թիմի հաղթելու հավանականությունը:

Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 4:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Սասուոլոյի» նկատմամբ, և հիմա խոսվում է, որ Պաուլու Ֆոնսեկայի թիմը վերելքի ճանապարհին է: Հիշեցնենք, որ «Սասուոլոյի» դեմ մրցավեճում «Ռոմայում» իր նորամուտի խաղում գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս ճանաչվել էր նաև այդ մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ:

Կասկածից վեր է, որ վաղվա մրցավեճում Մխիթարյանը կլինի «Ռոմայի» մեկնարկային կազմում: Պետք չէ մոռանալ նաև, որ հայ կիսապաշտպանը Եվրոպա լիգայի խաղարկությունում մեծ փորձ ունի: 2016/2017 թթ. խաղարկությունում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել էր հեղինակավոր մրցաշարի գավաթը: 2018/2019 թթ. խաղարկությունում էլ Մխիթարյանն արդեն «Արսենալի» կազմում արժանացել էր Եվրոպա լիգայի արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպա լիգայի եզրափակիչը կայացել էր Բաքվում, և Մխիթարյանը հայտնի պատճառով չէր մեկնել մրցավայր:

Իտալացի լրագրողները մտավախություն ունեին, որ քաղաքական պատճառներով հայ ֆուտբոլիստի հետ կարող է խնդիր առաջանալ նաև «Բաշաքշեհիրի» դեմ դիմակայությունում: Ի պատասխան իտալացիների մտագոհության՝ Մխիթարյանը մասնավորապես ասել էր. «Ես թուրքերի հետ խնդիր չեմ ունենա, քանի որ մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել այնտեղ, և ես այնտեղ եմ եղել որպես ֆուտբոլիստ: «Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան- Ադրբեջան»-ը: Այո՛, Թուրքիայի հետ կապված հին պատմություն կա, բայց այնտեղ մարդիկ մոռացել են այդ մասին: Ես Թուրքիայում երբեք խնդիր չեմ ունեցել թե՛ մրցաշրջանից առաջ կայացած հավաքներին, թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ: Չեմ կարծում, թե որևէ խնդիր կունենամ այնտեղ»:

Ինչևէ, փորձենք հասկանալ, թե ինչ մարտավարությամբ և կազմով «Ռոման» կպայքարի թուրքական թիմի դեմ: Սպասվում է, որ «Ռոման» վաղը կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Լոպեսը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ֆասիոն և Մանչինին: Կոլարովը կխաղա պաշտպանության ձախ, իսկ Ֆլորենցին՝ աջ եզրում: Հենակետային գոտում կլինեն Վերետուն և Կրիստանեն: Հենրիխ Մխիթարյանին ամենայն հավանականությամբ այս անգամ ևս կտեսնենք ձախ եզրում, իսկ աջ եզրում կգործի Կլյուվերտը: Ենթահարձակվողի դիրքում կխաղա Ձանոլան, իսկ հարձակման կրակագծում՝ Ջեկոն:

«Սասուոլոյի» հետ հանդիպումից առաջ շատ էր խոսվում, թե որ դիրքում Ֆոնսեկան կօգտագործի Մխիթարյանին: Հռոմում լրագրողների հետ հանդիպմանը Մխիթարյանը հայտարարել էր, որ իր համար հոգեհարազատ է ենթահարձակվողի դիրքը՝ միևնույն ժամանակ նշելով, որ պատրաստ է խաղալ նաև աջ կամ ձախ եզրում: Ինչ խոսք, Ֆոնսեկան կարող էր Մխիթարյանին Պելեգրինիի փոխարեն հնարավորություն տալ, այսպես ասած, 10 համարի դիրքում, բայց…

Պորտուգալացի մասնագետը շատ ավելի խելամիտ մարտավարություն էր ընտրել, որը վերջին խաղում դարձավ հաղթանակի հիմնական գրավականը: Մասնավորապես, աջ եզրում թիմի ավագ Ֆլորենցիի առջևում Ֆոնսեկան օգտագործեց Կլյուվերտին: Ձախ եզրում էլ Կոլարովի առջևում Մխիթարյանն էր: Նշված բոլոր ֆուտբոլիստները օժտված են բարձր արագությամբ և մրցակցի պաշտպանությունը ճեղքելու ունակությամբ: Կոլարով-Մխիթարյան-Կլյուվերտ-Ֆլորենցի քառյակը ուղղակի կապիտուլյացիայի ենթարկեց «Սասուոլոյի» պաշտպանական գիծը: Նման ուժեղ եզրեր ունենալու պայմաններում կենտրոնական հարձակվող Ջեկոյի արդյունավետության աստիճանը, կարծում ենք, զգալի կբարձրանա:

Բուքմեյքերները վաղվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին: «Ռոմայի» հաղթանակի համար սահմանված է 1.4 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 5.3, իսկ «Բաշաքշեհիրի» հաղթանակը՝ 7.6 գործակցով:

Հիշեցնենք, որ «Ռոման» ընդգրկված է Եվրոպա լիգայի J ենթախմբում, որտեղ ընդգրկած են նաև գերմանական Մենխենգլադբախի «Բորուսիան» և ավստրիական «Վոլֆսբերգերը»: «Ռոմա»-«Բաշաքշեհիր» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23-ին են: Այս հանդիպումից ընդամենը 3 օր անց Ֆոնսեկայի թիմը Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Բոլոնիային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում