ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն սեպտեմբերի 18-ին Սաուդյան Արաբիա կայցելի։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հայտարարությունում։
«Պետքարտուղարն ուղևորությունը կսկսի Ջիդայից, որտեղ կժամանի սեպտեմբերի 18-ին։ Նա կհանդիպի գահաժառանգ արքայազն Մոհամեդ իբն Սալմանի հետ և կքննարկի Թագավորության նավթային օբյեկտների նկատմամբ վերջին գրոհները, ինչպես նաև տարածաշրջանում իրանական ագրեսիային դիմակայելու գործողությունների կոորդինացիան»,-ասվում է հաղորդագրությունում։
Դրանից հետո Փոմփեոն այցով ԱՄԷ կուղևորվի, որտեղ կհանդիպի ԱՄԷ-ի արքայազն Մուհամադ իբն Զաիդի հետ։