ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա հանդիպել Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ չնայած չի բացառում այդպիսի հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը։
Իրանի առաջնորդը ևս ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել պարոն Թրամփի հետ։
«Ես նրա հետ հանդիպում չեմ փնտրում։ Ես չեմ կարծում, որ նրանք այժմ պատրաստ են դրան, բայց նրանք պատրաստ կլինեն։ Ես երբեք ոչինչ չեմ բացառում, բայց կնախընտրեի չհանդիպել նրա հետ»,-ասել է Թրամփը։