Նյու Յորքում վաճառվում է տուն, որտեղ իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է The New York Times-ը:
Ինչպես նշվում է, խոսքը հինգ ննջասենյակ ունեցող աղյուսե առանձնատան մասին է: Պարբերականը շեշտում է, որ սա Թրամփի բավականին համեստ տունն է: Այն ցանկանում են վաճառել 2.9 միլիոն դոլարով:
Նախատեսվում է, որ Թրամփի տան աճուրդը կավարտվի նոյեմբերի 14-ին: