Ճապոնական HAPSMobile ընկերությունը իրականացրել է HAWK30 կեղծ-արբանյակի առաջին թռիչքային թեստերը։Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Կեղծ արբանյակն անօդաչու թռչող սարք է՝ թռիչքի երկար տևողությամբ: Նման սարքերը կարող են երկնքում լինել մինչև մի քանի ամիս՝ առանց լիցքավորելու:
Hawk 30 անօդաչու սարք է, որը նախատեսված է թռիչքների համար մինչև 20 կմ բարձրության վրա և հագեցած է տաս էլեկտրական շարժիչով:
Նախատեսվում է, որ թռչող սարքը էներգիա կստանա Արևի կողմից՝ շարժիչների շահագործման համար: Արեգակնային էներգիան պետք է նաև բավարար լինի թռչող սարքի հիմնական համակարգերի շահագործման համար:
Սարքի փորձարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, Կալիֆոռնիայի ՆԱՍԱ-ի թռիչքային հետազոտությունների կենտրոնում, դրանք հաջողված են ճանաչվել։
https://www.youtube.com/watch?v=G-LGG-6yNDQ&feature=youtu.be