Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղը Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի` Չեմպիոնների Լիգայում անցկացրած 100-րդ հանդիպումն էր:
Մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «արքայական ակումբ»-ը հաղթեց 3:0 հաշվով, իսկ Պորտուգալիայի հավաքականի ավագը դարձավ գոլի հեղինակ՝ կրկնելով «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը: Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն խփեց 14-րդ գոլը: Նախկինում մրցաշարի մեկ մրցաշրջանում 14 գոլի հեղինակ դարձել էր միայն Մեսսին:
28-ամյա Ռոնալդուն գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր այն խաղերում, որոնց մասնակցել է: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում գտնվող Զլատան Իբրահիմովիչն աչքի է ընկել 10 անգամ:











































