Forbes-ի հրապարակած ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են հայազգի գործարարների մի քանի ընկերություններ։
172 մլրդ ռուբլի հասույթով 57-րդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը։ 80-րդ հորիզոնականն է զբաղեցրել գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին պատկանող «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունը՝ 122,3 մլրդ ռուբլի շահույթով։
134-րդ տեղում է «Ավիլոն» ընկերությունը, որի համասեփականատերը հայազգի գործարար Կամո Ավագումյանն է (78,1 մլրդ ռուբլի եկամուտով)։
«Մետաֆրաքս» ընկերությունը, որի խորհրդի նախագահը Արմեն Ղարսլյանն է, վարկանշային ցուցակում զբաղեցրել է 168-րդ տեղը ՝ 56,6 մլրդ ռուբլի հասույթով: