Համաշխարհային տնտեսությունը շարունակում է ճգնաժամից հետո վերականգնվել, սակայն աճի տեմպերը մնում են բավականին ցածր՝ հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ տնտեսության աճին խոչընդոտում են մի շարք գործոններ՝ ճգնաժամն Ուկրաինայում, ցածր սղաճը եվրոգոտու երկրներում, գործազրկության բարձր մակարդակի պահպանումը, մեծ պետպարտքը մի շարք եվրոպական երկրներում:
Ինչպես հայտնել է ԱՄՀ ղեկավարը, տնտեսագետները կանխատեսում են 2014-ին և 2015-ին համաշխարհային տնտեսության ավելի դանդաղ աճ՝ 2013-ի 3 տոկոս աճի համեմատ:
Լագարդը Եվրոպական կենտրոնական բանկին կոչ է արել մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը:










































