Բրուքլինում գտնվող MeToo սթարթափը հավաքածու է թողարկել սեռական բռնության զոհերի համար։ Ենթադրվում է, որ դրա օգնությամբ ցանկացածը կարող է տնային պայմաններում հավաքել անհրաժեշտ ապացույցները։
Հավաքածուում ներառված են սարքեր՝ ԴՆԹ նմուշ վերցնելու համար, անձեռոցիկներ և սոսնձվող ժապավեն՝ evidence («ապացույց») գրությամբ։
Նոր արտադրանքը քննադատության է ենթարկվել։ Իրավաբանների պնդմամբ՝ առանց համապատասխան փորձաքննության ապացույցները դատարանում չեն կարող հաշվի առնվել։