Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության համար կազմած «Մագնիտսկու ցուցակը», որտեղ ներառվել են 32 ռուսներ` ԵՄ խորհրդից պահանջելով արգելել մուտքի արտոնագրեր տրամադրելը և սառեցնել Ռուսաստանի վերոնշյալ քաղաքացիների հաշիվները: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ցուցակը կազմել է Արտաքին գործերի ԵՄ կոմիտեն: Այնտեղ ներառված են այն ռուսները, որոնց մեղավոր են համարում «ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկու կտտանքների և մահվան, դրա` իրավաբանորեն թաքցնելու և զոհվածի մորն ու այրուն ճնշելու մեջ»:
Նրանցից 16 մարդ արդեն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է:









































