Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Դժվար գործն արդեն արված է. ԸՕ-ի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը կյանքի կկոչվի մինչև 2020թ.-ը

Ազգային ժողովը մտադիր է փոփոխություններ սկսել Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում։ Այս կապակցությամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ուսումնասիրում է հնարավոր փոփոխությունները։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերի 22-ին, այս Ազգային ժողովը հնարավորություն ուներ ընդունելու ընտրական բարեփոխումների փաթեթը, սակայն իր քվեարկությամբ տապալեց այն։ Փաթեթը խորհրդարանի դատին էր ներկայացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ և չընդունվեց։ Թեև կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեցին գրանցված 69 պատգամավորներից 56-ը, դեմ՝ 3-ը, փաթեթի ընդունումը ձախողվեց, քանի որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի աշխատանքները համակարգող Դանիել Իոաննիսյանը նորմալ է համարում, որ իշխանությունը նորից նախաձեռնել է այդ գործընթացը, մանավանդ, որ աշխատանքի մի մասն արդեն արված է, հայեցակարգը՝ պատրաստ։ Ինքն այլևս մասնակցություն չի ունենա այս գործընթացներում, բայց եթե ԱԺ-ն քաղհասարակության հետ քննարկումներ ունենա, փորձեն իմանալ քաղհասարակության կարծիքը, ապա կարծիք կհայտնեն: «Ըստ էության մենք մեծ աշխատանք էինք տարել նախընտրական քարոզչության ֆինանսավորման հետ կապված, ունենք հայեցակարգ, և որքանով ինձ հայտնի է, ԱԺ այս քննարկումների արդյունքներում այս հայեցակարգի փոփոխություն չի լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությանը, ապա սրա համար էլ է ուրախ Իոաննիսյանը։ Վերջինս հիշում է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ այդ օրենքը կմշակվի և կընդունվի մինչև արտահերթ ընտրությունները, բայց ինչևէ: «Ավելի լավ է ուշ, քան երբեք»,- արձագանքեց մեր զրուցակիցը։

Դանիել Իոաննիսյանը հուսով է, որ Ազգային ժողովը գլուխ կբերի այս երկու ռեֆորմներից, այլ ոչ թե նախկինի պես պերմանենտ լուծումներ կտա. «Որտեղ ինչ խնդիր ծագում է, այդ խնդրի լուծման ուղղությամբ ինչ-որ բան են անում։ Տպավորություն է, որ հիմա ուզում են շատ արագ Կուսակցությունների մասին օրենքը փոխել, որպեսզի կուսակցությունների ֆինանսավորման հարցը լուծեն։

Փետրվարին էլ նախաձեռնվում են Սահմանադրական փոփոխությունների քննարկումները։ Իսկ ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա ես կարծում եմ, որ խորհրդարանական այս խումբը չի կարողանալու էական, լուրջ, հանրային դիսկուրս սկսել և դրա արդյուքնում որոշումներ կայացնել։ Պետք է արձանագրել, որ այս պրոցեսը շատ ավելի քիչ ներառական է, քան նախորդը։ Ամեն դեպքում հուսով եմ, որ նախորդ պրոցեսի ներառականության գոնե կեսը կապահովվի»,- նկատեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ իր անվստահությունը գործընթացի ներառականության իմաստով այն է, որ իշխանական խմբակցության ինքնավստահությունն այնքան բարձր է, որ կարծում են, թե առանց հանրային լայն քննարկումների, ներառականության կարող են ռեֆորմներ անցկացնել։

Ինչ վերաբերում է երկու փաթեթների փոփոխություններին, ապա Իոաննիսյանն ասաց, որ իրենց մշակած հայեցակարգով առաջարկվում էին շատ ու շատ փոփոխություններ։ Խորհրդարանի դատին ներկայացված նախագծով լուծվում էին այնպիսի հարցեր, ինչպիսին հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական պրոցեսին ավելի մասնակցային դարձնելն էր, ազգային փոքրամասնությունների մասով փոփոխություններ էին նախատեսվում։ Լուծումներ էին գտնվել նաև ընտրությունների անցկացման գործընթացի՝ պետական բյուջեի վրա ազդեցության նվազման առումով։ Եթե նախագիծն ընդունվեր, ապա, մեր զրուցակցի խոսքով, 1.5 միլիարդ դրամ բյուջետային միջոցներ էին խնայվելու:

«Շատ լավ աշխատանք էր կատարվել, քանի որ իշխանության ճյուղերը և քաղհասարակությունն արդյունավետ աշխատում էին իրար հետ, բայց նախագիծը չընդունվեց, քանի որ իշխող մեծամասնության ներկայացուցիչները կարծում էին, որ եթե ստացել են ընտրողների ձայների մեծամասնությունը, ինքնուրույն կարող են ամեն ինչ անել։ Իշխող խմբակցության ինքնավստահությունն այնքան բարձր է, որ մնում է քննարկեն Նյուտոնի օրենքները և նորից ընդունեն դրանք։ Որոշ դեպքերում այդ ինքնավստահությունն անհեթեթության աստիճանի է հասնում, բայց ես դրական եմ տրամադրված ամեն դեպքում։ Աշխատանքի հիմնական մասն արված է, տարբեր մարմինների հետ միասին շատ բաներ հետազոտել ենք, քննարկել ենք ընտրողների ցուցակները մաքրելու հնարավորությունները, էքսպերիմենտներ էին արվել մատների թանաքոտման հետ կապված, սահմանային էլեկտրոնային համակարգի հետ կապված և բազմաթիվ այլ հարցերով։

Այսինքն՝ այն ժամանակ այնքան տարբեր էքսպերիմենտներ են արվել, հետազոտություններ են արվել տարբեր հարցերով, որ հիմա այդքան մեծ դժվարություն իրենից չի ներկայացնի ընտրական ռեֆորմի իրականացումը։ Դժվար գործն արդեն արված է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Իշխանությունը նախատեսում է այս փոփոխությունները կյանքի կոչել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում