Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի մոնիտորինգային խմբի համազեկուցողներ մալթացի Ջոսեֆ Դեբոնո Գրեհը եւ իսպանացի Պեդրո Ագրամունտան մոնիտորինգային գործընթացի հերթական այցելությունն Ադրբեջան կկատարեն 2011թ. փետրվարին:
«2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց կատարմանը հետեւում է Մոնիտորինգային կոմիտեն»,- գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: ԵԽԽՎ-ն ողջունել է Ադրբեջանում երիտասարդական շարժման ակտիվիստներ Էմին Միլիի եւ Ադնան Գաջիզադեի ազատ արձակումը: