Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Հանը անվանել է այն դերասանների անունները, որոնք կնկարահանվեն «Ինքնասպանների ջոկատը» սիքվելում: Նա Twitter-ում հրապարակել է ամբողջական դերասանական կազմը:
Շատ դերասաններ նորից կվերադառնան իրենց դերերին: Օրինակ, Մարգո Ռոբին, որը կմարմնավորի Հարլի Քվինիին, Ջեյ Քորթնին կհայտնվի կապիտան Բումերանգի կերպարում, Յուել Քինամանը կդառնա գործակալ Ռիք Ֆլեգ, իսկ դերասանուհի Վիոլա Դեվիսը կխաղա դոկտոր Ամանդա Ուոլերին:
Բացի այդ, ֆիլմի երկրպագուները սիքվելում նոր կերպարներ կտեսնեն:
Նշվում է, որ «Ինքնասպանների ջոկատը 2»-ը վարձույթում կհայտնվի 2021-ի օգոստոսին: