Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է С-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի երկիր մատակարարման երկրորդ փուլի ավարտի մասին: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ С-400-ի մատակարարումները Թուրքիա սկսվել են 2019թ. օգոստոսի 27-ին:
«Այսօր Անկարայում Մյուրթեդ ավիաբազայում ավարտվել են С-400 ԶՀՀ-ի երկրորդ մարտկոցների տարրերի մատակարարումները»,- ասել են գերատեսչությունում: