Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստանում կառավարելու 9 տարիների ընթացքում տարբեր պատճառներով 320 հազար մարդ է ձերբակալվել, այսինքն` մոտավորապես յուրաքանչյուր երրորդ չափահաս տղամարդը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը:
«Սաակաշվիլիի կառավարման շրջանում երկրի հազարավոր բնակիչներ բարոյապես ոչնչացվել են, քիչ չեն սեփական տներից առևանգված անմեղ մարդիկ: Նրանց ծաղրել են ինչ-ինչ աբսուրդ և մտացածին հանցագործություններ կատարելու խոստովանություն կորզելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին:










































