Հանրաճանաչ դերասան Առնոլդ Շվարցենեգերը հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա ԱՄՆ նախագահի դերում է՝ «Կունգ ֆյուրի» ֆիլմում: Դերասանը համապատասխան կադրը տեղադրել է Reddit-ում: Նրա խոսքով՝ լուսանկարը արվել է ընդմիջման ժամանակ:
Դերասանն ասել է, որ հանդիպել է ռեժիսոր Դևիդ Սանդբերգին իր խնդրանքով, քանի որ իրեն դուր է եկել յուրահատուկ կարճամետրաժ ֆիլմը:
«Կունգ ֆյուրի»-ն կես ժամ տևողությամբ կարճամետրաժ կինոնկար է մի ոստիկանի մասին, որը տիրապետում է ունի կունգ ֆուի և ճանապարհորդում է ժամանակի մեջ: