Tuesday, 30 06 2026
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով

«Արմենը սիրում էր մոր դեմքին, գլխին քացով խփել…» հիշում է մայրասպանության համար դատվողի կինը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արմեն Չիլինգարյանի գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 44-ամյա Արմեն Չիլինգարյանը 2013 թվականի օգոստոսի 25-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի իրենց բնակարանում սպանել է հարազատ մորը:

Արմեն Չիլինգարյանը բնակվել է մոր հետ: Նա պարբերաբար ոգելից խմիչք է օգտագործել ու ի պատասխան մոր դիտողությունների՝ հաճախակի ծեծի է ենթարկել նրան:

Դեպքի օրը՝ օգոստոսի 25-ի առավոտյան, Արմենը դուրս է եկել տնից, խմել, ապա գնացել Ավան՝ տեսակցելու կնոջ հետ բնակվող որդուն:

Կինը, տեսնելով, որ Արմենը խմած է, թույլ չի տվել նրան՝ որդու հետ հանդիպել:

Արմեն Չիլինգարյանը վրդովվել է, վերադարձել իրենց տուն՝ ճանապարհին օղի գնելով, որպեսզի վրդովմունքը, այսպես ասած՝ խեղդի ալկոհոլի մեջ:

Տանը մորից պահանջել է, որ ուտելիք պատրաստի, իսկ ինքը մինչ այդ, ժամանակ չկորցնելով, խմել է գնած օղին:

Մայրը ցանկացել է գնալ խանութ՝ կերակրի համար ձեթ գնելու: Օղու շիշը դատարկած Արմենը պահանջել է, որ մայրը մի շիշ էլ օղի բերի:

Մայրը նախատել է որդուն, նրան անվանել՝ հարբեցող: Արմենը միջանցքում ձեռքով այնպես է հարվածել մոր դեմքին, որ մայրը վայր է ընկել:

Ըստ մեղադրանքի՝ ընկած վիճակում էլ մայրը փորձել է խելքի բերել Արմենին, սակայն որդին «ծնկներով հենվել է մոր կրծքին ու բռունցքներով հարվածներ տեղացել նրա գլխին»:

Որդին մորը պատճառել է գանգուղեղային փակ, բութ վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում, ինչից մայրը մահացել է:

Մորը դիտավորությամբ կյանքից զրկելու համար Արմեն Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այսօր շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը:

Մեղադրողը հարցաքննեց Արմեն Չիլինգարյանի կնոջը՝ Գայանեին:

Վերջինս հայտնեց, որ Արմենի հետ ամուսնացել է 1995 թվականին: Համատեղ ամուսնությունից երկու որդի ունեն՝ 1997 և 2000 թվականներին ծնված:

Ի սկզբանե նրանց ընտանիքը բնակվել է Արմենի մոր հետ: Ըստ վկայի՝ սկզբնական շրջանում Արմենը նորմալ մարդ էր, մեկ-մեկ էր խմում, քիչ էր վիճում: Հետո նա սկսել է հաճախակի խմել, վեճերը, ծեծերը շատացել են.

«Ինձ հղի վիճակում էլ է ծեծել: Սկզբում քաշվում էր ծնողից, հետո արդեն չէր ամաչում: Երակները փրթում էր, արյունը բոլորիս երեսին ցայտեցնում, ասում էր՝ ձեզ մատաղ եմ անում»,- ասաց ամբաստանյալի կինը:

Մոտ տասը տարի Արմենն ընտանիքում նման վարքագիծ է ունեցել:

Սկզբում կահույքի խանութում որպես բանվոր է աշխատել: Ընտանիքի հոգսը, ըստ կնոջ, նա առաջին չորս տարին է հոգացել: Հետո տարվել է խմիչքով: Աստիճանաբար խմիչքի քիչ քանակությունն էլ է ազդել: Նա գնել է երկու-երեք շիշ օղի ու գարեջուր, տարել տուն. «Եթե պահեինք, պատերազմ էր, հաճախ ծեծ եմ կերել շիշը պահելու, օղին թափելու համար»,- ասաց վկան:

2004-2005 թվականներից ծեծել է, ընտանիքում բռնացել կնոջ ու մոր նկատմամբ. «Սկզբում ինձ էր ծեծում, հետո ես աշխատանքի էի գնում, արդեն մորն էր ծեծում… Վատ էր զգում, որ մոր վերքը մշակում էի, ծեծում ու նեղվում էր, թե իր վրա գործ ենք ուզում սարքել… Կեսուրս բղավում էր ցավից, Արմենը նրա բերանը փակում էր, չէր թողնում դուռը բացի, որ տնից չփախչի… Հարևանները զանգում էին աշխատանքիս վայրը, ասում էին՝ հասի՝ էս կնգան սպանեց… Մի օր տապոռն եմ ձեռքից խլել, դանակները հազիվ էի պահում, որ չգտներ, մեզ մարմնական վնասվածքներ միշտ էր պատճառում… Մորը մի անգամ էնպես էր ծեծել՝ սարսափելի էր, դեմքը չէր երևում, ես նայեցի ու չճանաչեցի: Դա վերջերս էր՝ 2013 թվին, մոր աչքերը չէին երևում` էնքան էր խփել… Խմիչքն էր պատճառը… Արդեն չէր աշխատում, ես էի ընտանիքը պահում, ծնողն էլ եթե խմիչքը պահում էր, որ չխմի, ծեծում էր, մի քանի անգամ հարևաններն են հասել օգնության, բայց նրանց կոպտում էր, էլ չէին գալիս… Երբ ինձ էր ծեծում, կեսուրս էր պաշտպանում ու՝ հակառակը… Էնքան էր ծեծում, մինչև ուժասպառ էր լինում, արյուն էր տեսնում՝ նոր հանգստանում էր, կարևոր չէր՝ ծեծվողի՞, թե՞ իր արյունը… Հետո նորից էր խմում ու նորից սկսվում էր…

Վախենում էր տղամարդ հարևաններից, նրանց դիտողությունից մի քիչ սսկվում էր, բայց երբ գնում էին, ասում էր՝ նորից խաբար տվեցի՞ք… Կեսուրիս թևն է ջարդել մի անգամ, ինձ քիչ էր մնում խեղդեր վաննայի մեջ…

Վնասվածքներն ինքներս ենք բուժել, ես ուզում էի դիմել ոստիկանություն, կեսուրս ասում էր՝ էրեխես մեղք ա, չէր թողնում: Մենք չենք ամուսնալուծվել, բայց ես զգում էի՝ նրա հետ մի հարկի տակ ապրելը վտանգավոր է: Մոտ մեկ տարի առաջ երեխաներիս հետ հեռացել եմ մամայիս տուն…

Արմենը բուժվել է նարկոլոգիականում՝ դեպքից մի ամիս առաջ է էնտեղից դուրս եկել: Մեր հարևանը միջամտեց, տարան նարկոլոգիական…

Կեսուրս նոր էր թոշակի անցել, նրա թոշակով էին ապրում, երկուսով էին իմ ու երեխաների գնալուց հետո: Ես այցելում էի, զրուցում էինք, ասում էի՝ խելք հավաքի, մտածում էի՝ ընտանիքը վերականգնելու համար խելքի կգա…

Դեպքից մի քանի օր առաջ զանգեց, որ տղայիս ուղարկեմ իրենց տուն: Ասի՝ կուղարկեմ, բայց օրացույցին չէի նայել, տեսա՝ հինգ օր է մնացել դասերը սկսվելուն: Տղաս առանց էն էլ՝ սովորելու խնդիր ունի, յոթերորդ դասարանն ավարտել է, բայց տարրական գումարումը դժվար է անում… ներառական կրթական ծրագրով է սովորում, հետը պարապում եմ… Դեպքի օրը Արմենը խմած զանգեց, թե ինչո՞ւ էրեխուն չեմ ուղարկում: Ասի՝ խմած ես… Հետո գործ էի անում, տեսա՝ երեխան բակում չի: Փնտրեցի, տեսա՝ Արմենը ծառի տակ պպզած, պիվայի շիշը բերանին, երեխան էլ՝ մոտը: Բարկացա, թե ինչո՞ւ է ինձնից թաքուն երեխային տարել, ինչո՞ւ է խմած եկել… Բկիցս բռնել, խեղդում էր, մամաս ազատեց, հորեղբորս կինը վրա հասավ, համոզեցին, զոռով ինձ ձեռքից խլեցին…

Գնալիս փողոցում հորեղբորս կնոջը տեսել էր՝ ձմերուկ ու բրդուճ էր ուղարկել երեխային… Իսկ երեկոյան զանգեցին քննչականից, ասին՝ դեպք է պատահել, տարան բաժին, հարցաքննեցին… Ես պատկերացրի՝ ինչ կարող էր լինել, տասը տարուց ավելի իմ աչքի դեմն էր մորը ծեծել, ասին, որ ծեծելով սպանել է մորը… Իմ աչքի դեմն էլ է եղել, ծեծում էր, չէի կարողանում մորը ձեռքից խլել…»,- վկան խոսում էր տասը տարվա ընթացքում շատ բան տեսածի, իր ասածներից այլևս ապրումներ չունեցողի հավասար ձայնով…

Երբ վկային հարցեր տալու իրավունք ունեցան տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը՝ Արմենի քույրն ու բարեկամուհին, նրանք անմիջապես մեղադրեցին տարիներ շարունակ ընտանեկան բռնությունների դիմացած կնոջը. «Պատճառը կնոջ հեռանալն էր, Արմենը երեխաներին չէր տեսնում, գազազում էր…»:

Արմենի կինը ի պատասխան ասաց, թե ինչ դժվար էր մի հարկի տակ ապրել Արմենի հետ. «Ճաշը թափում էր մոր գլխին, սեղանը դնում էինք՝ շուռ էր տալիս, ծեծում էր մեզ…»:

Ամբաստանյալի կնոջը մեղադրական երանգով հարցեր ուղղեց նաև ամբաստանյալի շահերի պաշտպանը, թե՝ տասը տարվա ընթացքում կինը կոնկրետ քայլ կատարե՞լ է՝ Արմենի բռնությունները կանխելու կամ նրան բուժման ուղարկելու համար:

Կինը պատասխանեց, թե հետաքրքրվել է նարկոլոգիական դիսպանսերում, բժիշկը բացատրել է, որ հարբեցողն ինքնակամ պիտի ներկայանա, պիտի գիտակցի որ բուժման կարիք ունի…

«Չգիտեմ՝ ինչ պիտի անեի, որ կանխեի…»,- ասաց վկան. ընտանեկան բռնությունների մի զոհ էլ ինքն էր, կարող էր սպանվել Արմենի հերթական ծեծուջարդից: Ասաց՝ աշխատում էի, որ ծեծելիս դեմքիս չխփեր, շուշեքով իր ձեռքերն էր փրթում, շաբաթվա երեքից չորս օրը կռվի ու ծեծի մեջ էինք, ես աշխատանքից վազելով գալիս էի, տեսնում՝ կեսուրիս հետևից ընկած՝ ծեծում է, վաթսուներկու-վաթսուներեք տարեկան կին էր կեսուրս, անընդհատ բողոքում էր, թե աչքերի դեմը սևանում է, մշտական ծեծից երևի շաքար ուներ… Արմենը մոր դեմքին, գլխին, մեջքին էր խփում, սիրում էր քացով խփել, ինձ մի անգամ փայտե չալիկով էնքան խփեց, մինչև փայտը երկու կես եղավ… Մայրը գլխաշոր էր կապում, մորը ասում էր՝ թուրք ե՞ս, հանի էս գլխաշորը, սատանա՞ ես, դեմս դուրս էկար…Ու ծեծում էր… Արմենը խմիչքի պահանջի դեպքում, եթե խմիչք չէր լինում, գարյաչկայի մեջ էր ընկնում… Դեպքից հետո երբ շտապօգնությունը եկել է, բուժքույրը վախեցած դուրս է թռել տնից, կեսուրիս հագին համարյա հագուստ չի եղել, սավանով են ծածկել, դեմքը լրիվ կապտած է եղել…

Լսել եմ՝ տալս ուզում է մեր տունը վաճառի, բայց իմ երկու տղաները ինչո՞ւ պիտի մնան անտուն… Ասում են՝ ի՞նչ խղճով պիտի էս տանը ապրես, իսկ Արմենը բանտում փտի… Բայց իմ մեղքը ինչո՞ւմն ա, սաղ կյանքում տանջվել եմ… Բնակարանի սեփականատերերը Արմենն ու կեսուրս են, ես էլ երեխաների հետ գրանցված եմ, բայց սեփականատեր չեմ»,- այս մտահոգությամբ ավարտեց իր ցուցմունքները ամբաստանյալի կինը:

Ամբաստանյալն իր տեղից նրան էր նայում: Ոչ մի հարց չտվեց կնոջը, ոչ մի զգացմունք ցույց չտվեց:

Այսօր հարցաքննվեց ամբաստանյալի հորեղբոր աղջիկը. «Ես չեմ ստի, չեմ բացառի, Արմենը նախանցած տարի ծեծել էր մորը, կինը զանգեց, գնացի… Մոր աչքը կապտած էր, լուսանկարել եմ ու սկայպով ցույց տվել Արմենի՝ Ռուսաստանում ապրող քրոջը, որ կամ մորը տանի կամ եղբորը, զատի իրարից…»:

Մյուս վկան ամբաստանյալի տան վերևի հարկի հարևանն էր՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Դեպքի օրը աշխատանքից վերադառնալիս նա լսել էր Արմենի գոռգոռոցը, թակել էր դուռը, Արմենի ձայնը կտրվել էր: Մոտ կես ժամ անց Արմենը բարձրացել ու հարևանին կանչել է, թե՝ արի օգնի, մաման վատ է, վաննայից ընկել է: «Կապտուկներ տեսա, շտապօգնություն կանչեցի, բժիշկն ասաց, թե արդեն մի ժամ կլինի՝ մահացել է…»,- ասաց վկան:- «Մայրը դիվանի վրա պառկած էր ու մերկ էր, դեմքը՝ լրիվ կապտած, ներքևը խալաթ էր գցած, թրջված էր, աչքերը՝ փակ, ինձ նույնիսկ թվաց՝ պուլսը կա… Աշխույժ, շարժուն կին էր, ինձ թվաց՝ դեռ շնչում է… Հատակին արյուն չեմ տեսել, թրջած շորեր կային, գլուխը լրիվ կապտած էր, կարծեցի՝ սիրտն է, որ տենց կապտել է… Հետո «02»-ով իմացա՝ Արմենը ծեծել է… Նա դեպքից մի ամիս առաջ էր դուրս գրվել նարկոլոգիականից… Բժիշկներն էին տարել: Մի օր մայրը կանչեց, թե՝ արի օգնի, Արմենը գժվել է: Արմենը ոտաբոբիկ դրսում վազվզում էր, ասում էր՝ լյուկի տակը էրեխեք կան, փրկեք… Բլոճներ էր տեսնում, մատի վրա թելեր էր փաթաթում… պախմելի մեջ էր: Սկոռին չտարավ, հատուկ բրիգադ կանչեցին, տարան նարկոլոգիական…»,- վերհիշեց վկան: Նա Արմենին բնութագրեց որպես «խելոք տղա», ով խմիչքի պատճառով կորցրել է իրեն…

Աշխատանքային օրվա ավարտին դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում