Friday, 17 07 2026
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար

Ինչ անուններ կտա Սեյրան Օհանյանը

Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն անցնում է Ռոբերտ Քոչարյանի և չորս պաշտոնյաների մարտիմեկյան հայտնի գործով որպես մեղադրյալներից մեկը, պատրաստվում է դատավարության ընթացքում անել նախկին իշխանությանն առնչվող աղմկոտ բացահայտումներ, տալ անուններ, այդ թվում մարդկանց, որոնք արշավ էին կազմակերպել իր և իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ:

Մարտիմեկյան գործը, որի մասին նշվում է մամուլի այդ հրապարակման մեջ, գործնականում այս կամ այն կարգավիճակով ներառելու է նախորդ երեք տասնամյակում Հայաստանում իշխանություն եղած գրեթե բոլոր առանցքային գործիչներին, երեք նախագահներից սկսած: Այն, որ մոտ երեք տասնամյակի ժամանակաշրջանի համար դրա հիմնական, առանցքային դերակատարներն ունեն միմյանց հիշեցնելու շատ բաներ, ևս անկասկած է: Ավելին, դատավարությունն առանձնահատուկ և աննախադեպ է թերևս հենց այդ իմաստով: Լավ է դա, թե վատ, պարունակու՞մ է ինչ որ ռիսկեր, թե՞ հասարակության համար ճշմարտություններ բացելու հնարավորություն է, այլ հարց է: Բայց որ դրանում ներգրավված պաշտոնյաները առնվազն կարող են իրապես տալ անուններ ու ասել բացահայտումներ, որոնք մատիմեկյան գործի անմիջական շրջանակից դուրս են, սակայն կարող են հանրությանն օգնել հասկանալ նախորդ իշխանության բնույթն ու տրամաբանությունը և դրա ընթացքում հանգուցային և ողբերգական պահերի էությունը, այսպես ասած ծագումնաբանությունը, պատճառահետևանքային շատ կապեր, անկասկած է:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, մասնավորապես նրա և տիկնոջ դեմ արշավին, ապա այդ կապակցությամբ նրա տիկին Ռուզաննա Խաչատրյանը դեռևս 2017-ի հոկտեմբերին արել էր որոշակի հրապարակումներ, որոշակի պաշտոնյայի բավականին կոնկրետ նկարագրություններով, ընդհուպ այնպիսին, որ ոստիկանությունը գուցե նույնիսկ կարող էր «ֆոտոռոբոտ» կազմել: Բայց, նկարագրություններից զատ Սեյրան Օհանյանի տիկինը այլ բան չէր արել, անուններ չէր տվել, թեև նրա նկարագրություններին ծանոթացած քաղաքացիների մի զգալի մասի մոտ կար ընկալում և դրա մասին նրանք բարձրաձայնում էին, որ խոսքը պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանին փոխարինած Վիգեն Սարգսյանի մասին էր, որը Օհանյանի նախարար եղած շրջանում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր: Կտա՞ Սեյրան Օհանյանը Վիգեն Սարգսյանի, կամ որևէ այլ կոնկրետ անուն, ինչպես գրում է մամուլը: Դատավարությունը մեկնարկել է նախօրեին:

Մեկնարկին Սեյրան Օհանյանը չէր պատասխանել լրագրողների հարցերին, ասելով, որ կարևորը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է, իսկ մնացյալը՝ «դատավարության ընթացքում»: Արդյո՞ք Օհանյանի անուններ տալը կախված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցից: Ի դեպ այդ մասին որոշումը դատարանը հրապարակելու է սեպտեմբերի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում