Monday, 06 07 2026
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Հակոբ Հակոբյանը Սահմանադրական դատարանի որոշումը համարում է պետության հաղթանակ

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը համարեց պետության հաղթանակը: ՍԴ-ն այսօր, ըստ էության, հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչը: ՍԴ-ն նաև  իշխանություններին մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց՝ հակասահմանադրական դրույթները համապատասխանեցնելու Սահմանադրությանը:

Հ. Հակոբյանը ՍԴ-ում ներկայացնում էր իշխանական՝ պատասխանող կողմը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ, այնուամենայնիվ, իշխանություններն իրենց նպատակին պետք է հասնեն, որովհետև դա արվում է քաղաքացիներին բարձր կենսաթոշակով ապահովելու համար:

Պարոն Հակոբյան, փաստորեն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Դա Ձեզ համար անակնկա՞լ էր:

– Այդպես չի կարելի ձևակերպել: Ես ճիշտ ձևակերպեմ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում «պարտադիր» բաղադրիչին վերաբերող մի շարք հոդվածներ ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Բայց դա գրեթե նույնն է, թե «պարտադիր» բաղադրիչն է հակասահմանադրական ճանաչվել:

– Ես իրավաբանորեն ձևակերպեցի, քանի որ մենք պարտադիր կուտակային բաղադրիչի մասին չունենք օրենք, մենք ունենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենք, որի մի մասը պարտադիր բաղադրիչն է: Եվ պարտադիր բաղադրիչին վերաբերող մի շարք հոդվածներ ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող:

Եվ հակասահմանադրական այդ դրույթները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը համապատասխանեցվե՞ն Սահմանադրությանը:

– ՍԴ-ի որոշումն իմ ձեռքում չկա, բայց իմ լսածն ասում է հետևյալը, որ ՍԴ-ն օրենքում փոփոխություն կատարելու ժամանակ տվեց, որպեսզի այդ դրույթները չլինեն Սահմանադրությանը հակասող:

– Իսկ դա նշանակո՞ւմ է, որ կառավարությունը կհրաժարվի «պարտադիր» բաղադրիչից:

– Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ՍԴ-ի որոշումը դեռ չեմ կարդացել: Մենք 2 օր հետո նոր կստանանք որոշումը:

Այս պայքարում, փաստորեն, Ձեր ընդդիմախոսները հաղթանակ տարան, և ինչպես իրենք են մեկնաբանում՝ ՍԴ-ի այս որոշմամբ օրենքն ամբողջությամբ տապալվեց:

– Ես էլ եմ դա համարում հաղթանակ: Մեր երկրում քննարկվեց Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն գործողության մեջ դրված օրենքը, որը ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասահմանադրական: Մենք այդպիսի դեպքեր քիչ ենք ունեցել: Ընդ որում՝ շատ քիչ ենք ունեցել:

– Ո՞ւմ հաղթանակն եք համարում, ընդդիմությա՞ն հաղթանակը:

– Ես դա համարում եմ պետականության հաղթանակը, ժողովրդի և պետության հաղթանակը:

Իսկ իշխանությունների՞:

– Դե, իշխանությունները պետության մի մասն են և նույն ժողովրդի հետ են: Իշխանությունների և պետության նպատակն ընդամենը մեկն էր՝ ապահովել բարձր, արժանապատիվ կենսաթոշակ: Եվ եթե դա արվում է հակասահմանադրական ճանապարհով, ուրեմն սխալ է: Այդ նույն պետությունը որոշեց, որ եթե կան Սահմանադրությանը հակասող դրույթներ, ուրեմն սխալ է:

– Այդ դեպքում իշխանությունները կհրաժարվե՞ն այդ համակարգից:

– Նման հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև այդ համակարգում ընդամենը մեկ օղակ եմ: Դա պետք է լինի քաղաքական բանաձև: Ավելացնեմ, որ իշխանություններն իրենց նպատակին պետք է հասնեն, որովհետև սա արվում է քաղաքացիներին բարձր կենսաթոշակով ապահովելու համար:

Իսկ այդ նպատակին հասնելու համար կհրաժարվե՞ն այդ ճանապարհից:

– Նպատակն ու համակարգը տարբեր են: Եթե այս համակարգը լավը չէ կամ ճիշտ չէ, կամ հակասահմանադրական է, ապա պետք է գտնել նպատակն իրականացնելու այլ ճանապարհ:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ի այսօրվա որոշումը:

– Գնահատում եմ շատ պարզ և հասկանալի: Այս դեպքը ցույց տվեց, որ մեր պետությունը և հանրությունն իրար հետ կարողանում են բանակցել և ընդունել սահմանադրորեն ճիշտ որոշում:

– Պետություն ասելով ո՞ւմ նկատի ունեք:

– Պետություն ասելով նկատի ունեմ Ազգային ժողովին, կառավարությանը և այլ կառույցների: Պետություն ասելով ո՞ւմ են նկատի ունենում՝ պետական բոլոր մարմիններին:

Այդ դեպքում ՍԴ-ի որոշման հետ ի՞նչ կապ ունեին Ձեր թվարկած մարմինները:

– ՍԴ-ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված օրենքի այդ դրույթները մշակվել են պետական այդ մարմինների կողմից:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում