Tuesday, 30 06 2026
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ

Պատգամավորները դիմել են ՍԴ՝ պահանջելով ՄԻԵԴ ուղարկված դիմումի հայերեն տարբերակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։

Ըստ տեղեկությունների՝ դիմումները ՍԴ-ն ուղարկել է ընթացակարգային խախտումներով, այն է՝ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում են եղել և տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։ Ավելին, ենթադրվում է, որ ՍԴ անդամները պետք է փաստաթուղթը քննարկման առարկա դարձնեին հայերենով, դրանից հետո միայն թարգմանությամբ ուղարկեին միջազգային ատյաններ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ դիմումի պատասխանը չկա․ «Սա հիմք է տալիս մտածելու, որ ՍԴ-ն նման տարբերակ չունի։ Սա շատ տարօրինակ է, որովհետև այն դատավորները, որոնք պետք է ստորագրեին փաստաթղթի տակ, նախևառաջ պետք է առնվազն հասկանային դիմումի տեքստը, թե ինչի մասին է։ Ես չունեմ այն վստահությունը, որ ՍԴ բոլոր անդամներն այնպես են տիրապետում անգլերենին, որ կարող էին տեքստը կազմել հենց անգլերենով։ Սա մտահոգիչ իրավիճակ է»։

Ի դեպ, երբ մամուլում տարածվեց, որ դիմումները ՍԴ-ում չեն գրվել, այլ գրվել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ՍԴ-ն հերքեց լուրը՝ նշելով, որ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ Քրօր․ 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ 8 դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված և հրապարակված աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում