Հուլիսի 10-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 72-ամյա Ժորա Ղազարյանի դիակը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում, Ժորա Ղազարյանը վարելով իրեն պատկանող տրակտորը՝ Զովք գյուղի հանդամասում շրջվել է և գլխի մասում ստացած վնասվածքների հետևանքով մահացել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:









































