Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Իսկ եթե երկրաշարժը մի քիչ ուժեղ լիներ. բնապահպանները հակադարձում են վարչապետին և հորդորում՝ իրենց թշնամի չդարձնել

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ցույց է տալիս, որ Ամուլսարի հարցող վերջնական որոշում կայացնելու համար ուսումնասիրում է բոլոր կողմերի կարծիքները, պնդումները, սակայն ակնհայտ է, որ նա վերջնականապես կողմնորոշվել է Ամուլսարի հարցում։

Դրա վառ վկայությունը երեկ վարչապետի կողմից կատարված գրառումն էր Թեղուտի հանքի պոչամբարի մասով։ Վարչապետը հիշել է, որ հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: «Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետև հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել: Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետևից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքն ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետեւ չէր լինի նրա համար պատասխանատու որևէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում՝ անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:

Եվ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. տեսչական մարմինները գնացին և մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա, և նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:

Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն և ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:

Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հարց հնչեցնելով, թե նրանք, ովքեր պնդում էինք, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն կրելո՞ւ են: «Իհարկե, ոչ:

Որովհետեւ նրանք ամեն ինչ կարող են պնդել: Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որևէ պատասխանատվություն կրելո՞ւ էր:

Իհարկե, այո: Առնվազն Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու, գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի տնտեսական ցուցանիշների համար»,- իր առաջադրած հարցին պատասխանել է Փաշինյանը։

Բնապահպաններին զարմացրել է վարչապետի գրառումը։ Իսկ եթե երկրաշարժը մի քիչ ավելի ուժգին լիներ, պոչամբարը փլվեր, ապա ի՞նչ պատասխան էիք տալու։ Ընդ որում՝ որոշ ուսումնասիրություններով, եթե պոչամբարի պատվարը փլուզվի, ապա Շնող և հարակից մի քանի այլ գյուղ կարող են պարզապես ավերվել։

Հայկական բնապահպանական ճակատն արդեն իսկ արձագանքել է վարչապետի գրառմանը։ «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեր հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև «Վալեքսի» կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։

Փորձն ապացուցում է, որ նման բաց սկայպ-զրույցները կառավարության հետ բավականին լայն իրազեկող ու կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ հանրության համար»։

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրը փակվել էր 2018-ի հունվարին, վարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով, որից հետո Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցավ ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր․ «Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցվել է հենց այդ՝ պատվարի պատճառով։ Հիմա ոչ մեկը դրանից տեղյակ չի, բայց մարդիկ խոսում են վերաբացման ու շահագործման մասին։ Թեղուտի հանքավայրի շահագործումը ինչպես եղել է անթույլատրելի, այնպես էլ շարունակում է մնալ անթույլատրելի։ Դրա մասին բնապահպանների կարծիքը չի կարող փոխվել»։

Գալստյանի կարծիքով՝ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը միայն երկրաշարժից չէ որ կարող է փլվել․ «Դիմեք մասնագետներին, թող բացատրեն, կամ կարդացեք արդեն իսկ եղած ուսումնասիրությունները Հայաստանի բոլոր պոչամբարների պատվարների անվտանգության և սխալ կառուցված լինելու մասին, այդ թվում նաև հենց Թեղուտի։ Նաև նայեք, թե ինչու են փլվել մի քանի պոչամբարներ վերջին մի քանի տարում Կանադայում և Բրազիլիայում»,- վարչապետին կոչ է անում Գալստյանը։

Թեղուտում այս պահին հանքավայրը դեռ չի շահագործվում, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որից հետո, ըստ վարչապետի հայտարարության՝ 100-ից ավելի աշխատատեղ կբացվի Թեղուտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում