Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իջևանը նոր մանկապարտեզ ունի

Սեպտեմբեր 11, 2019 – Երկու տարի տևած շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, և այս սեպտեմբերին Իջևանի թիվ ութ մանկապարտեզն իր հյուրընկալ դռներն է բացում առաջին սաների համար։ Ծրագրի շահառուներն են Իջևանի, ինչպես նաև հարակից Գետահովիտ, Ակնաղբյուր և Գանձասար համայնքների երեխաները։

Նախապես պլանավորված էր վերանորոգել մանկապարտեզը, սակայն վերջինս գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ Հիմնադրամի բարերարներ Ռեյ և Անի Հարությունյանները, Գրիշա Սուքիասյանը և Սոնիկ Արթունյանը որոշեցին կառուցել նոր, ժամանակակից ցուցանիշներին համապատասխանող նախակրթարան։ Նախատեսված էր, որ մանկապարտեզում պետք է ուսանեին 120 սան, բայց այժմ մանկապարտեզ հաճախում է 126 երեխա։

«Ես և իմ ընտանիքն ուրախ ենք տեղեկանալ, որ Իջևանի թիվ 8 մանկապարտեզն արդեն նոր շենք ունի: Երեխայի ձևավորման կենսական հիմնասյուներից մեկը նախադպրոցական կրթությունն է: Հավասարապես կարևոր է նաև, որ մեր երեխաները հաճախեն ամուր հիմքի վրա կառուցված մանկապարտեզ: Մենք մեծապես գնահատում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Focus on Children Now» /FCN/ բարեգործական կազմակերպության ջանքերը: Այն, որ Իջևանի մանկապարտեզի սաները կլինեն առողջ և երջանիկ միջավայրում, ջերմացնում է մեր սրտերը: Հուսով ենք, որ երեխաները հարատև հիշողություններ կստեղծեն, որոնք հետագա տարիներին կուղեկցեն նրանց»,– ասաց Սոնիկ Արթունյանը։

Մանկապարտեզի տնօրեն Նաիրա Կազումյանը հիշում է. «Մանկապարտեզը հիմնադրվել է 2014 թվականին: Քանի որ մենք աշխատում էինք շատ անմխիթար պայմաններում, մանկապարտեզի տնօրինությունը անընդհատ քայլեր է ձեռնարկել թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների օգնությամբ մանկապարտեզ հաճախող երեխաների առօրյան բարելավելու: Ես իմ խորին երախտիքն եմ հայտնում Հիմնադրամին՝ ի դեմս հրաշալի բարերար Սոնիկ Արթունյանի, որ չմերժեց մեր խնդրանքը, և այսօր արդեն մեր երեխաները հաճախում են այս նոր և հարմարավետ պարտեզը»:

Մանկապարտեզն իր տեսակի մեջ ամենամեծ կառույցն է, որ Հիմնադրամը երբևէ կառուցել է իր քսանութամյա պատմության ընթացքում։

Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, որը հնարավոր է դարձել բարերարների ֆինանսական աջակցությամբ, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ–ի, «Focus on Children Now» կազմակերպության և Իջևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով։

***

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում