Ուկարինայի նախագահի թեկնածու, ձեռնարկատեր Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ առաջիկայում դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Այս մասին նա հայտնել է գերմանական Bild պարբերականում հրապարակված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե Կիևը ցանկանո՞ւմ է շտապ կարգով անդամակցել ՆԱՏՕ-ին, նա պատասխանել է. «Ոչ, և դա կախված է ոչ թե մեզնից, այլ հենց կազմակերպությունից : Մենք զգում ենք, որ դաշինքի անդամ երկրներն այդ հարցի շուրջ միասնական կարծիք չունեն: Նախագահի պաշտոնում ես կցանկանայի բանակցություններ վարել մեր հարևանների հետ նոր միությունների կամ պաշտպանության հավելյալ հնարավորությունների վերաբերյալ»,- ասել է Պորոշենկոն:
2009-2010 թթ. Պորոշենկոն Տիմոշենկոյի կառավարությունում եղել է արտգործնախարար: Նա հրուշակեղեն արտադրող Roshen կորպորացիայի հիմնադիրն է:









































