Քանդված տան փլատակների տակից իր ձագերին փրկելու՝ շան փորձերը հայտնվել են տեսանյութում: Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում նկարահանված տեսահոլովակին ուշադրություն է դարձրել Daily Mail-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես է ոչ ազնվացեղ շունը համառորեն քանդում հողը տան հիմքի մոտ:
Նրա մոտ նստած մարդը հավաքում է քարերի բեկորները, որպեսզի հեշտ լինի շան համար: Որոշ ժամանակ անց հնդիկը փոսից հանում է փոքրիկ ձագին և դնում շան կողքին: Նա հոտոտում է ձագին, բայց շարունակում է նյարդայնանալ: Այնուհետեւ տղամարդը հանում է երկրորդ ձագին:
Երկու ձագերն էլ երկու շաբաթականից մեծ տեսք չունեն:
Տեսահոլովակը նկարահանել են կենդանիաների փրկությամբ զբաղվող Animal Aid Unlimited կազմակերպության կամավորները: