Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երեք նախագահները կհանդիպեն դատարանում

Սեպտեմբերի 12-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և նախկինում այլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի դատավարությունը՝ մարտիմեկյան գործով: Ինչ ընթացք կունենա դատավարությունը ներսում և դրսում, ցույց կտա բնականաբար ժամանակը: Բանն այն է, որ ներսում գործընթացին զուգահեռ, դատարանից դուրս առկա է որոշակի հանրային գործընթաց, և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու նրան ազատազրկել պահանջողները ակցիաներ են իրականացնում: Մեկնարկած դատավարությունը, սակայն, ներսի և դրսի գործընթացներին զուգահեռ, ունի թերևս նաև, այսպես ասած, խորքի կամ խորքային գործընթաց: Խոսքն այն մասին է, որ դատական այս գործը ներգրավված մասնակիցների թե՛ կալիբրով, թե՛ քանակով աննախադեպ է: Այստեղ աներկբա է, որ ներգրավված են լինելու մարտիմեկյան զարգացումներում իշխանության և ընդդիմության բարձր դերակատարները, այդ թվում՝ երեք նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ որն արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակում է, և Սերժ Սարգսյանը:

Կարգավիճակները կլինեն տարբեր, սակայն այս պարագայում էական է թերևս այն, որ նախկին երեք նախագահները, այսպես ասած, մեկտեղ լինելու են դատարանում: Կլինեն միաժամանակ նույն դրվագում, թե ոչ, սա, իհարկե, կախված է դատավարության ընթացքից, սակայն արդեն իսկ այն, որ երեք նախագահները կհանդիպեն դատարանում, միաժամանակ երեքով նույն տեղում կամ նույն շրջանակում են այս աղմկոտ գործի համատեքստում, արդեն իսկ չափազանց խորհրդանշական է հայկական պետականության հետանկախական շրջանի զարգացման տեսանկյունից: Այդ ընթացքում բազմաթիվ առիթներով հանրությունը շատ է քննարկել Հայաստանի երեք նախագահների այս կամ այն առիթով պետական նշանակության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցը՝ կապելով այն պետականության ավանդույթների ձևավորման կարևոր խնդրի հետ: Եվ այս խոսակցությունները հասկանալիորեն հանգել են քաղաքական իրողությունների բերումով առկա ներքին բաժանարար գծերին, բացառելով, որ երեք նախագահները կարող էին լինել մեկ միջոցառման մասնակից:

Ահա այս իմաստով, տվյալ դրվագը գործնականում չափազանց նուրբ և ցցուն կերպով դրսևորում է անկախությունից հետո մեր պետականության ընթացքի պերճանքն ու թշվառությունը, երբ այդ ընթացքը ունեցել է մի այնպիսի բնույթ, որ երեք նախագահները, այսպես ասած, հաջորդել և, խոշոր հաշվով, բխել են միմյանցից, և միաժամանակ միմյանցից բխելով՝ ստեղծել են մի վիճակ, որ բացառվել է համատեղ մասնակցությունը պետական և հանրային նշանակության միջոցառումներին: Ու միակ տեղը, որ նրանք կլինեն համատեղ, փաստորեն դատարանն է՝ մարտիմեկյան ողբերգական գործով: Սա, անշուշտ, հավասարության նշանի խնդիր չէ, այլ մեկ ամբողջական, փոխկապակցված քաղաքական համակարգի գնահատականի հարց: Ով կմնա, և ով դուրս կգա՝ թաց, թե չոր, մեծ հաշվով, այսպես ասած՝ «տակտիկական» հարցն է: Դուրս կգա՞ Հայաստանի հանրային-քաղաքական կյանքը երեք նախագահների եռանկյունուց: Դա է ներկայումս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի խորքային հարցը, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի քաղաքական արդիականացման հեռանկարի ուրվագծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում