Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը: Նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը։
Այսօր նիստի ընթացքում դատավարության մասնակիցներին ներկայացվեցին կողմերի իրավունքներն ու պարտականությունները և ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը: Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ բարձրաձայնել առողջական խնդիրների մասին:









































