Thursday, 30 03 2023
Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդին «ԿԳԲ-ի պադվալից» տեղափոխվել «Սևան» ՔԿՀ․ «Հրապարակ»
Ալիևը նոր բան չի ասել, բայց որպեսզի Բաքուն զսպի իրեն՝ պետք են կա՛մ ռազմական գործողություններ,  կա՛մ աշխատող պատժամիջոցներ
Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
«Հրազդան» մարզադաշտը վերցնում են նախկին ՀՀԿ–ական պատգամավորից․ «Հրապարակ»
08:15
Արժեթղթերի շուկան վերահսկող մարմինը մեղադրում է Beaxy կրիպտոարժույթի հիմնադիր Արտակ Համազասպյանին
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով

«Եթե մի հայի քթից արյուն գա, Հայաստան պետությունը պետք է կանգնի նրա կողքին» (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սիրիայից վերադարձած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պարոն Մարուքյան, այս օրերին հաճախ է հնչում՝ ինչո՞ւ մեր ամբողջ ներուժը հանկարծ կենտրոնացավ Քեսաբի վրա: Շատերը նաև ասում են՝ «Փրկենք Քեսաբ»-ից առաջ փրկենք Հայաստանը: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր համարժեք մեր արձագանքը Քեսաբի իրադարձություններին:

– Կարծում եմ՝ արձագանքը շատ համարժեք էր, կազմակերպված, շատ ճիշտ, շատ տեղին և կարծում եմ՝ պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է քննադատողներին,  պետք է ասեմ, որ այնպիսի տպավորություն է, թե կան մարդիկ, որոնք պարապ են, փորձում են լինել օրիգինալ և օրիգինալությունից ելնելով՝ փորձում են արվող ամեն բան քննադատել, էական չէ՝ դա կապված է Քեսաբի՞ հետ, թե՞ ոչ: Դրա համար էլ որևէ կերպ ուշադրություն չեմ դարձնում և բոլորին խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել: Անել այնպիսի բաներ, որոնք օգտակար են և՛ պետությանը, և՛ մեր ազգին, և՛ հայ ժողովրդին, նաև այս պահին ամենածանր պայմաններում գտնվող սիրիահայությանը:

Փաստորեն սա ոչ թե պաշտոնական, այլ մասնավո՞ր այց էր:

– Այո, բազմիցս նշել ենք, որ սա մասնավոր այց էր, մեր նախաձեռնությունն էր, որն, ինչպես տեսաք, շատ լուրջ արդյունքներ ունեցավ և դեռ կունենա:

Պրն Մարուքյան, այս պահին ո՞րն է մեր առաջնահերթ աջակցությունը, որ պետք է քեսաբահայությանը:

– Կարծում եմ՝ առաջնայինը ինֆորմացիոն աջակցությունն է, այն, ինչ այսօր արվում է սոցիալական ցանցերով: Պատմել իրական մարդկանց պատմություններ, ովքեր ռեալ տեսել են, հաղորդակցվել այդ մարդկանց հետ, և դեպքերի մասին, ունենալ օբյեկտիվ տեղեկատվություն և ոչ թե տարածել տեսագրություններ, որոնք հին են և կապ չունեն Քեսաբի հետ: Բացի այդ,  ֆինանսական, նյութական աջակցություն է անհրաժեշտ մեր սիրիահայերին, ովքեր այսօր լուրջ խնդիրների առջև են կանգնած, կապ չունի՝ Հալեպի՞ հայերին, որոնք տարբեր տեղերում են պատսպարված, թե՞ քեսաբահայերին, որոնք այսօր Լաթաքիայում են:

Մեր երկիրն այսօր ի վիճակի՞ է իր վրա կրելու այս հոգսը:

– Այո, ի վիճակի է, քանի որ Քեսաբը Հայաստանից մեծ չէ: Խոսքը 600-650 ընտանիքների մասին է, և չեմ կարծում, թե դա աշխարհում ապրող 10 մլն հայերի համար ինչ-որ խնդիր է:

Դուք խոսել եք նրանց հետ: Մամուլում տարածված տեսանյութն, իհարկե, հերքվեց: Այնուամենայնիվ, կանայք բռնաբարությունների կամ թուրքերի կողմից հալածանքների պատմություններ պատմե՞լ են:

– Տեղեկությունները հակասական են: Քեսաբի հետ կապված ինֆորմացիա կար, որ երկու տարեց կանայք, ովքեր չեն կարողացել հեռանալ, բռնաբարվել և սպանվել են: Բայց գիտեք՝ ինֆորմացիոն պատերազմ է, և անհնար է դա ճշտել: Մի բան ակնհայտ է. մյուս բոլոր քրիստոնյա գյուղերում եղել են սպանություններ, բռնաբարություններ և թալան: Ակնհայտ է, որ եթե սիրիական բանակը քեսաբահայերին չտարհաներ, նույն բանը տեղի էր ունենալու նաև այնտեղ: Մեզ հետ այցի ժամանակ լրագրողների պատրաստած ռեպորտաժում մի երիտասարդ կին պատմում է, որ եթե մնային, իրենց պետք է աղտոտեին: Իրենք անգիր գիտեին՝ ինչ էր տեղի ունենալու: Ուղղակի բախտներս բերել է, որ սիրիական բանակը հասցրել է մեր ժողովրդին տարհանել:

Սիրիական բանակն այսօր կարո՞ղ է լիովին ազատագրել Քեսաբը:

– Հույս ունեմ, որ կազատագրի: Կարող է, թե չի կարող՝ պարզ է, որ իրական մարտերում է որոշվում:

– Սփյուռքի տարբեր հատվածներում վերջին ամիսներին տեղի ունեցած դեպքերը  արդյոք չե՞ն փաստում, որ մենք, այնուամենայնիվ, պատրաստ չենք Սփյուռքի հետ հարաբերություններին, այսինքն՝ անգամ մշակված հայեցակարգ չունենք:

– Ես ավելի շատ ելնում եմ այն հանգամանքից, որ քննադատելու փոխարեն պետք է գործել: Հիմա եթե մտածեինք, որ հայեցակարգ չկա, ինչպե՞ս գնանք Քեսաբ՝ որպես պատգամավորներ, ուրեմն երբեք Լաթաքիա չէինք հասնի, չէինք հանդիպի հայերին, սիրիական իշխանություններին, չէինք ստանա այն հնարավորությունները, որոնց արդյունքում հայերն այսօր լուրջ պաշտպանության տակ են գտնվում:

Այնուամենայնիվ, չե՞ք վիրավորվում, երբ 670 քեսաբահայ ընտանիքից որևէ մեկը ցանկություն չունի պատմական հայրենիք վերադառնալու:

– Ոչ, վիրավորական չէ, որովհետև իրենց համար իրենց հայրենիքը հենց Քեսաբն է, Հալեպն է, Սիրիայի մյուս քաղաքները, որտեղ իրենց պապերի, հայրերի գերեզմաններն են, որտեղ իրենք ծնվել, մեծացել, դպրոց են հաճախել: Պարզ է, որ 10 մլն հայությունը գիտի, որ ինքն ունի Հայաստան պետություն, և այդ Հայաստան պետությունը բոլոր պարագաներում, եթե մեկի քթից արյուն էլ գա, պետք է այդ մարդու համար քայլեր ձեռնարկի, կանգնի նրա կողքին: Բայց մենք չենք կարող պարտադրել, որ մարդը գա, բնակվի Հայաստանում: Մենք Հայաստանն այնպիսին պետք է դարձնենք, որ մարդիկ իրենք ցանկանան գալ: Նրանք գիտեն, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, չունի ռեսուրսներ, գտնվում է շրջափակման մեջ և կիսապատերազմական երկիր է: Այս առումով պարզ է, որ իրենք նախընտրում են հենց այն բնակավայրերը, որտեղ խաղաղ ապրել-զարգացել են և հաջողակ են եղել: Սա շատ կարևոր է, որովհետև իրենք գիտեն, որ իրենք Սիրիայի հաջողակ քաղաքացիներ են:

– Պարոն Մարուքյան, նախատեսվո՞ւմ է նոր այց Լաթաքիա:

– Հույս ունեմ՝ կգնանք, քանի որ շատերը մեզ քննադատեցին՝ ասելով, որ իրենք էլ մեզ հետ կգային: Այս պահին պետք  է խոստովանեմ, որ ծայրահեղ վտանգավոր է այցելել Լաթաքիա, Դամասկոս և ընդհանրապես՝ Սիրիա: Ամեն րոպե անվտանգության լուրջ խնդիրներ կան: Դա պետք է տեսնել և զգալ: Ամեն պահի ռումբեր են պայթում:

Հիմա հայերը Լաթաքիայում սպասողական վիճակո՞ւմ են:

– Սպասում են: Սպասում են, աղոթում են, որ սիրիական բանակը հետ գրավի իրենց տները:

Ո՞վ է այս պահին հոգում նրանց սոցիալական, սննդի և այլ խնդիրները:

– Այս պահին դա կատարվում է եկեղեցու միջոցներով, նաև գիտեք, որ գումար էր հավաքվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, գումարներ կան Կիլիկիո կաթողիկոսությունից, Հայաստանի սուրբ Առաքելական եկեղեցուց, բարեգործներից: Աջակցություն է ցուցաբերվում նաև պետական միջոցներից: Կան նաև գործող հիմնադրամներ, որ այժմ գումարներ են հավաքում, նաև նոր հիմնադրամների մասին նոր հայտարարություններ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում