Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Պատժիչ միջոցների խստացում. բալային համակարգ ներդնելուց առաջ պետք էր խնդիրները վերացնել

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ նոր բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նոր նախագծով առաջարկվում է ամեն տարվա ընթացքում վարորդին տալ 9 բալ, որը համապատասխան խախտումների դեպքում նվազելու է։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից կզրկվի 1 տարով ու վարելու իրավունք նորից կստանա միայն քննությամբ։

Բալային համակարգի ներդրմամբ տուգանքների չափերը ոչ թե կավելանան, այլ որոշ դեպքերում կնվազեն։ Բայց անվտանգության չտուժելու նպատակով, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը: Եթե վարորդն առաջին անգամ վատնել է տրված 9 միավորը և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո նա կարող է տեսական քննություն հանձնել և վերադարձնել մեքենա վարելու իրավունքը։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարորդը դեռ չի սպառել 9 միավորը, սակայն քիչ միավորներ ունի, կարող է նորից քննություն հանձնել։ Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 միավոր։

Երեկ՝ առաջին ընթերցման ժամանակ, նախագծին դեմ քվեարկեց ԲՀԿ խմբակցությունը: Նրանք նշեցին, որ ճանապարհների վիճակի, վատ կահավորման և անբարենպաստ պայմանների առկայության դեպքում վերոնշյալ համակարգի ներդրումն անտեղի է։

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նոր համակարգի ներդրմանը, նկատեց, որ գաղափարն ինքնին լավն է, բայց մինչև դրա ներդրումը, հարկավոր էր լուծել համակարգի անխափան աշխատման համար առկա խնդիրները՝ ճանապարհների վիճակը, ճանապարհային նշանների բացակայության հարցը, ճանապարհների լուսավորության խնդիրը և այլն։ «Մենք ունենք լուրջ խնդիրներ նաև հետիոտների կարգապահության մասով, որոնք շատ հաճախ վրաերթի զոհ են դառնում, իսկ այդտեղ վարորդի մեղավորությունը չկա: Ունենք ճանապարհային նշանների խնդիր, խնդիր վարչական ակտերը հասցեատերերին հասցնելու մասով: Այս խնդիրներն են, որ պետք է լուծվեին մինչև բալային համակարգի ընդունումը: Բալային համակարգի ներդրմամբ մենք հնարավորինս խստացրինք պատժիչ միջոցները:

Մնում է՝ ճանապարհային ոստիկանները օր օրի հսկեն բոլոր փողոցները, որը գրեթե անհնար է»,- ասաց Քեյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նոր համակարգում մեծ չէ՞ կոռուպցիոն ռիսկը: Վարորդը կարող է կաշառել ճանապարհային ոստիկանին, որպեսզի վերջինս կատարված խախտման համար իր բալերից չնվազեցնի։ «Բա տեսանկարահանող սարքին ոնց պետք է կաշառեն: Հնարավոր է ինչ-որ դեպքեր լինեն, չենք կարող բացառել, քանի որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ որևէ կոռուպցիոն դրսևորում չլինի: Բայց ինձ չի թվում, որ բոլորը կփորձեն նման ձևով պատժից խուսափել»,- ասաց Քեյանը:

«Վարորդի ընկերը» չի կարծում, թե որոշակի ժամանակահատված է պետք, որ վարորդները հարմարվեն նոր փոփոխություններին, նոր համակարգին: Ոչ էլ լրացուցիչ իրազեկում է պետք դրա համար։ «Վարորդները չպետք է հարմարվեն ինչ-որ պատժիչ միջոցներից խուսափելուն: Վարորդները պետք է երթևեկեն երթևեկության կանոնների համաձայն: Վարորդը, եթե երթևեկի երթևեկության կանոնների համաձայն, բալեր չի հավաքի: Այլ հարց է, որ կան խնդիրներ, երբ վարորդները ընկնում են թյուրիմացության մեջ՝ լուսացույցներ չկան, նշաններ, լուսավորություն չկա այդ հատվածում, նշանները թաքնված են ծառերի հետևում: Նման խնդիրներ կան, բայց մենք ամեն օր էլ տեսնում ենք վարորդների, ովքեր գիտակցված հանդիպակաց են երթևեկում: Եկեք ասենք, լավ, վարորդ ջան, արի դու մի ամիս էլ հանդիպակաց երթևեկի, մինչև կսկսես բալեր հավաքել: Նման մոտեցումը սխալ է»,- ընդգծեց Տիգրան Քեյանը:

Նշենք, որ երթևեկության բալային համակարգ է գործում նաև հարևան Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Պարզապես այդ երկրներում ավելի մեծ է բալերի քանակը՝ սկսվում է երկնիշ թվերով: Այդտեղ էլ, սակայն, խախտումների համար նախատեսված միավորներն են բարձր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում