Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Սա ժամանակավոր լուծում է, չարաշահումների, տույժերի համակարգը պետք է ռադիկալ վերանայվի»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ պահպանվել է խորհրդային տարիներից մնացած փտած ավանդույթը, երբ քրեակատարողականի ինչ-որ աշխատակից կարող է որոշել չարաշահման դոզավորումը. «Եթե իմ ներկայությամբ են քրեակատարողականի աշխատողները փորձել ստորացնել կալանավորին, ես պատկերացնում եմ, թե ինչ է լինում այս համակարգում ընդհանրապես»:
Մանրամասները՝ տեսանյութում: