Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շտապ տարհանվել է նախընտրական հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Նեթանյահուն ելույթ է ունեցել Աշդոդ քաղաքում: Հանդիպման ընթացքում միացել է օդային տագնապի համակարգը:
Նշվում է, որ Իսրայելի հարավում միացել է հրթիռային գնդակոծման նախազգուշացման համակարգը:
Վարչապետը նախընտրական հանդիպմանը մասնակցող «Լիքուդ» կուսակցության ակտիվիստներին կոչ է արել հանգստություն ցուցաբերել: