Ֆրանսիայում գանձ է հայտնաբերվել՝ հազարավոր մետաղադրամներով, հաղորդում է France Bleu-ն։
Վարեյ քաղաքից ֆրանսիացի ֆերմերը հնձի ժամանակ անհասկանալի մետաղե գունդ է գտել։ Տղամարդն առարկան տեղադրել է կարագ հալեցնող մեքենայում, և այն արծաթե ու պղնձե բազմաթիվ դրամների է վերածվել։
Պարզվել է՝ ֆերմերը գտել է XIII դարի 14 հազար մետաղադրամ։ Հետաքրքրական է, որ գանձը գտնվել է 2014-ին։ Բայց մասնագետին փորձաքննության համար չորս տարի է անհրաժեշտ եղել։