Պատմության մեջ առաջին անգամ Apple-ը նոր iPhone-ների ներկայացման առցանց հեռարձակում կկազմակերպի YouTube-ում:
Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ընկերության պաշտոնական ալիքում:
Նախկինում Apple-ը գաջեթների շնորհանդեսն ուղիղ եթերում հեռարձակել է միայն Apple-ի կայքում՝ Safari կամ Apple TV բրաուզերի միջոցով: Ավելի ուշ հայտնվել է աջակցություն Edge, Chrome և Firefox բրաուզերների համար: Եվ ահա 2018-ին Apple-ը շնորհանդեսը ցուցադրել է նաև Twitter-ում:
Հաղորդվում է, որ բացի iPhone 11-ի 3 մոդելներից, ընկերությունը կցուցադրի նորացված iPad Pro, Apple Watch, HomePod և AirPods, ինչպես նաև Apple MacBook Pro: