Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում է աշխատանքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես աշխատանքը կդադարեցնի մինչև հոկտեմբերի 14-ը: Դա կլինի արդի պատմության մեջ ամենաերկար ընդմիջումը խորհրդարանի աշխատանքում, ինչի մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթի ներկայացուցչին:

Խորհրդարանն աշխատանքը կդադարեցնի աշխատանքային օրվա ավարտին: Դաունինգ-սթրիթում կոչ են արել քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացման օգտին, որպեսզի «հասարակայնությանը հնարավորություն տրվի որոշում ընդունել»:

Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջև պետք է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները: Այդպիսով, խորհրդարանականները զգալիորեն քիչ օրեր կունենան Բրյուսելի հետ քննարկելու գործարքը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված է հոկտեմբերի 31-ին:

Մինչդեռ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները չեն պաշտպանել հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու առաջարկը:

Ավելի վաղ Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Բրիտանիայի կառավարության աղբյուրները, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում է մի քանի պլաններ, որոնք պետք է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը:

Անցյալ շաբաթ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությունից խնդրել Brexit-ի ժամկետի նոր հետաձգում այն դեպքում, եթե մինչև հոկտեմբերի 19-ը Լոնդոնը և Բրյուսելն այդպես էլ համաձայնության չգան «ապահարզանի» պայմանների շուրջ: Սակայն, հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը, ով պնդում է, որ թագավորությունը պետք է ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, մտադիր է Եվրամիությանը համոզել չհամաձայնելու նոր հետաձգմանը: Պաշտոնական խնդրանքի հետ կառավարությունը կարող է Բրյուսել ուղարկել նամակ իր դիրքորոշման շարադրանքով, որը տարբերվում է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից, և ուղղակիորեն նշել, որ չի ցանկանում Եվրամիությունից դուրս գալու ժամկետը հետաձգել հոկտեմբերի 31-ից հունվարի 31-ը:

«Մենք մտադիր ենք թույլ չտալ ցանկացած հետաձգում: Պարտվողական օրենքը նշանակություն կունենա սոսկ այն դեպքում, եթե մեզ հետաձգում առաջարկվի, սակայն, երբ մեր պլանը հասկանալի դառնա, ապա շատ հավանական է, որ այդպիսի շարունակություն չի հետևի»,- հայտարարել է թերթի աղբյուրը, որի խոսքով՝ նախարարների կաբինետը նաև ունի պահեստային պլան այն դեպքում, եթե Բրյուսելը համաձայնի Brexit-ի հետաձգմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում