Գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկություն, որ Սահմանադրական դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի առնչությամբ, չի ենթադրում երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքի փոփոխություն, քանի որ նրան ներկայացված չէ իր կարգավիճակից բխող գործողության համար մեղադրանք: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են նրա խափանման միջոցի փոփոխություն՝ ՍԴ որոշման հիմքով: Այդ որոշումը ինչպես և սպասելի էր, առաջացրել է երկակի մեկնաբանություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշեց, որ ՍԴ որոշումը շատ հակասական է:
Փաստաբանի խոսքով՝ մենք երկրում ունեն արդարության խորը ճգնաժամ: