ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործմանը և խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարություններին։
Մարուքյանը նշեց, թե հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ անակնկալ չի եղել Արման Բաբաջանյանի հայտարարությունը։