Ռուսաստանում երեկ «Բուլգարիա» շոգենավի կործանման հետևանքով զոհված մի քանի տասնյակ երեխաներից 36-ը ծնվել են նույն օրը՝ 1999 թ. դեկտեմբերի 30-ին: Այս մասին հաղորդում է Tatar-info-ն: Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրապարակված ցուցակներով:
Հետագայում այս տարօրինակ համընկնումը բացատրվել է նրանով, որ երեխաների տոմսերը ձևակերպելիս ընկերության ներկայացուցիչները բոլոր այն երեխաների համար, որոնք չեն ունեցել անձնագիր, անօրինական կերպով լրացրել են 1999 թ. դեկտեմբերի 30:
Այդպիսով, եզրակացնում են Թաթարստանի իշխանությունները, երեխաներն ընդհանրապես չպետք է ներկա գտնվեին նավի վրա:








































