Կալիֆորնիա նահանգի Սան–Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը Ազգային նետաձգային ասոցիացիան (NRA) «տեղի ահաբեկչական կազմակերպությունների» թվին է դասել։
Ինչպես նշվում է, տվյալ որոշումը երկրում բողոքի ալիք է բարձրացրել։
Նշվում է, որ ասոցիացիան իր անդամներին կոչ է արել պատասխանել նման մեղադրանքներին։
NRA-ը Միացյալ Նահանգներում զենքի խոշորագույն լոբբիներից է համարվում, որը վայելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։
Միևնույն ժամանակ, ասոցիացիան քննադատության է արժանանում մասնավորապես դեմոկրատների կողմից՝ զենքի ոլորտում օրենքների անկատարության համար։