Monday, 13 05 2024
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի

Ինչո՞ւ է Հայաստանն արթնանում Քոչարյան-Սարգսյան զույգով

Հեղափոխության հաղթանակից մեկուկես տարի հետո Հայաստանն ապրում է անոմալ քաղաքական կյանքով։ Մարդիկ ընդդիմության դերում պատկերացնում են նախկին համակարգին՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դեմքով, եթե նույնիսկ երկրորդ ու երրորդ նախագահներն հեղափոխությունից հետո հանդես չեն եկել քաղաքական ուղերձներով ու զբաղված են բացառապես ռուսական շահերի բացահայտ կամ լատենտ սպասարկմամբ։

Թվում է՝ հեղափոխությունը ֆորմալիզացվել է բոլոր հնարավոր միջոցներով։ Համենայնդեպս, նույնիսկ քրեաօլիգարխիայի խորհրդարանը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով, ընդունեց հեղափոխության հաղթանակը, ապա անվերապահ կապիտուլացվեց՝ ճանապարհ հարթելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար։

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները, որոնք ֆորմալ առումով հաստատեցին հեղափոխության հաղթանակը, բովանդակություն չհաղորդեցին նոր իրողություններին։ Արտահերթ ընտրությունները խորհրդարան բերեցին մի մեծամասնություն, որը հար և նման էր հեղափոխության առաջնորդի ապաքաղաքական հարթակին։

Ի՞նչն է միավորում խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը։

Քաղաքական ու գաղափարական ընդհանրություններ չկան, անգամ իսկ հավատարմություն չկա հեղափոխության օրակարգի հանդեպ, որովհետև հնարավոր չէ, որ քաղաքական թիմը միասնական դիրքորոշումներ չունենա սկզբունքային հարցերում։ Նիկոլ Փաշինյանին թերևս պետք էր ունենալ խոնարհ խորհրդարան, սակայն բումերանգի օրենքով մեծամասնությունը բացահայտեց «թագավորի մերկությունը»։ Այսօր Հայաստանում ինչ-որ իմաստով քաղաքական ճգնաժամ է, որովհետև ԱԺ-ն չի կատարում իշխանության կենտրոնի իր դերակատարությունը՝ առաջացնելով քաղաքական վակուում։

Իշխանության ճգնաժամը միայն խորանալու միտում ունի, որովհետև հետհեղափոխական ստատուս-քվոն կառուցված է բացառապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, որը, սակայն, ստատիկ կատեգորիա չէ։ Բարեբախտաբար, Հայաստանը միապետություն չէ, ու սահմանադրորեն վերացված չեն ընդդիմադիր դրսևորումները, ինչի հետևանքով իշխանության պատասխանատվությունը ստանձնած անձն ամեն օր վարկանիշ է կորցնում։

Մյուս կողմից՝ հեղափոխությունն իր հետ չի բերել արդյունավետ քաղաքական համակարգի ստեղծում, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանի գործադիր իշխանության անգործության կամ անարդյունավետության համատեքստում ձևավորվել է ամուլ քաղաքական մեծամասնություն, որը դարձել է հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի հիմնական արգելակը։

Իշխանությունը չունի քաղաքական այցեքարտ ու իր «կենսունակությունն» ապահովում է անցյալի հետ հակադրության ռեժիմում՝ ռեստավրացնելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու նրանց հետ ասոցացվող ուժերին։ Սա է Հայաստանի քաղաքական ողբերգությունը, որի փլատակների վրա հառնում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «մեռելածին» կերպարները։

Դեմոկրատական այլընտրանք ձևավորվում է, երբ կա կայացած քաղաքական իշխանություն։

Իհարկե, այս աքսիոմով կարող են ինքնաարդարացվել խորհրդարանական ընդդիմությունն ամբողջացնող ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն, սակայն վերջիններս նույնպես ինտեգրված են քաղաքական ամլության համակարգին ու արտահայտում են հեղափոխության «թավիշը»՝ բառի բացասական իմաստով։

ԲՀԿ-ի խորհրդարանական ներկայությունը հեղափոխության ու հին համակարգի կոմպրոմիսի հետևանք է, ինչը հնարավոր չի դարձնում այս կուսակցության դերակատարությունը՝ որպես դեմոկրատական այլընտրանք։ «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական ներկայությունը հեղափոխական կոմֆորմիզմի դրսևորում է։

Այս տխուր համատեքստում Հայաստանի հասարակությունը բախվել է մի իրականության հետ, որի արշալույսը բացվում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «արյունոտ այլընտրանքով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում