Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հեղափոխությունից հետո ժամանակ ենք կորցրել. անցյալին պետք է տրվի քաղաքական գնահատական

Իշխանափոխությունից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները վերջերս շատ են համեմատվում Հայաստանի քաղաքական գործընթացների հետ: Արդեն սկսել է աշխատել Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը, որ շուրջ 3500 քրեական գործ կստանա քննության համար:

Հայաստանում նոր է մշակվում դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարությունը:

2020 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայում չեղարկվում է նաև պատգամավորական անձեռնմխելիությունը: Ուկրաինան որոշել է մասնավորեցնել խոշոր պետական կորպորացիաները և գյուղատնտեսական նշանակության հողերը: Ուկրաինայի Ռադայում նաև օրենք է մտցվել պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին, որը նախատեսում է անօրինական կուտակած հարստության բռնագրավում: Հայաստանում նույնպես մտադիր են նման օրենք ընդունել:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ հեղափոխությունը ենթադրում էր արագ գործողություներ, մինչդեռ խորհրդարանի կողմից անհրաժեշտ քայլերն ուշանում են. «Հապաղում ենք»:

Անդրադառնալով վերոնշյալ զուգահեռներին՝ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ Ուկրաինայում բարեփոխումները շատ ավելի վաղ են սկսվել. «Հիշատակված բոլոր ինստիտուտները գոյություն ունեին թղթի վրա, նախապատրաստվում էին նրանց գործունեությանը, այլ բան է, որ կոռումպացված օլիգարխիան դիմադրում էր, հիմա եկել է ժամանակը, երբ նոր իշխանությունները փորձում են հաղթահարել այդ դիմադրությունը և աշխատեցնել այն, ինչ մշակված է: Մեզ մոտ նոր է սկսվում ծրագրերի մշակումը: Հեղափոխությունից հետո բավականին ժամանակ կորցրել ենք: Հիմա հապճեպ փաստաթղթեր են պատրաստվում, համոզված չեմ, որ այդ փաստաթղթերը կարող են հիմք ծառայել պրակտիկ գործողությունների համար»:

Արա Պապյանը շեշտեց այն հանգամանքը, որ մեզ մոտ է հեղափոխություն եղել, Ուկրաինայում կարծես թե հերթական ընտրություններ էին, հետևաբար մենք ավելի արագ և ավելի արմատական քայլերի պետք է գնայինք: «Այստեղ քաղաքական կամքի խնդիր կա: Կարծում եմ՝ մեր սխալն այն է, որ մենք փորձում ենք հեղափոխություն անել նախահեղափոխական օրենքների ու Սահմանադրության հիման վրա, աշխարհում նման նախադեպ չկա, որ հեղափոխություն լինի նախկինների գրած օրենքներով. հեղափոխությունը հենց նրա համար է, որ որոշ օրենքներ կասեցվեն և հեղափոխության ուժով որոշակի կարգեր մտցվեն»:

«Օրենքի ոտնահարմամբ ձեռք բերված սեփականությունը պետք է ազգայնացվի, ոչ թե օրենքի պաշտպանության տակ գտնվի»,- նշեց Ա. Պապյանը: Նա նաև ընդգծեց, որ քաղաքական գնահատական պետք է տրվի անցյալին:

Սուրեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ մեր երկիրը դեռևս գտնվում է խաչմերուկում, որտեղ հրաժարվել ենք անցյալից, բայց դեռևս չենք որդեգրել նորը. «Նոր ճանապարհի ընտրությունը ենթադրում է համակարգային մեծ փոփոխություններ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում