Պենտագոնում Ռուսաստանին անվանել են կիբերտարածությունում ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության գործակալությանը կից իրավաբանական խորհրդական Գլեն Հերսթելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ այդ ոլորտում ԱՄՆ-ի համար վտանգ են ներկայացնում նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։
«Ռուսաստանը՝ իր մեծ հնարավորություններով և սխալ տեղեկություններ ու ապատեղեկատվություն տարածելով, միանշանակ թիվ մեկն է»,-ընդգծել է Հերսթելը։