Monday, 13 05 2024
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

Վիտալի Բալասանյանը քաղաքականության մեջ մշտապես եղել է անողնաշար, էժան գործարքների գնացող

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Պարոն Քանանյան, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վ. Բալասանյանը հերթական անգամ հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այս անգամ առիթը Փաշինյանի շնորհավորանքն է՝ նվիրված Արցախի Անկախության օրվան, որում նշվում է, որ Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից։ Ըստ Բալասանյանի, սակայն, մենք ընդունել ենք ԼՂԻՄ դուրսբերումը ոչ թե Խորհրդային Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ Սահմանադրության 53-րդ հոդվածով և միջազգային իրավունքով։ Ի վերջո՝ ո՞ր ձևակերպումն է ճիշտ, և ինչո՞վ կպայմանավորեք Բալասանյանի այս մոտեցումը։

– Սա շատ տարածված թյուրիմացություն է։ Իրականում Խորհրդային Միությունից դուրս գալու մասին օրենքը որևէ կերպ չի համապատասխանում այն իրողությանը, որը տեղի է ունեցել 1991 թվականին՝ հենց ըստ այդ օրենքի տեքստի։ Այսինքն՝ յուրաքանչյուր ոք որպեսզի հստակորեն համոզվի, որ Խորհրդային Միությունից Արցախի «անկախությունը» որևէ կերպ չի հիմնվում Խորհրդային Միությունից դուրս գալու տեքստի վրա՝ պարզ դպրոցական մակարդակի տեքստային աշխատանք է, և այդ հիմարությունը տարածողներին պարզապես խորհուրդ կտամ գնալ և այդ տեքստն ընթերցել։ Այդ կարգի դատողություններին ես ավելին ասելու ոչինչ չունեմ։

Իրականում Արցախը, ներհայաստանյան օրենքով, անկախացող Հայաստանի անբաժանելի մասն է՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ։ Եվ հատկապես Անկախության հռչակագրի ուժով, որը անկախացող Հայաստանի համար գերակա օրենք էր որևէ արտաքին խորհրդային կամ այլ օրենսդրությունների համեմատ։ Հետևաբար 1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցածը անկախացում չէ Խորհրդային Միությունից, բայցև անկախացում չէ Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ թյուրիմացությունն այն է, որ սեպտեմբերի 2-ը Արցախում նշում են որպես Անկախության օր, մինչդեռ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրում «անկախություն» բառն առհասարակ գոյություն չունի, գոյություն ունի հանրապետության հռչակման պահը։ Այսինքն՝ սեպտեմբերի 2-ին Երևանի բացահայտ և ապապետական ճնշման ներքո արցախյան իշխանությունները ստիպված եղան հռչակել հանրապետություն, բայց այս հանրապետությունը, միևնույն է, հռչակված լինելով հանդերձ՝ մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս։ Երևանում շատ արագ հասկացել են, որ Արցախի ղեկավարությունը փորձել է շրջանցել նրանց պարտադրանքը՝ Արցախը անջատ ներկայացնելով Հայաստանից, և պատահական չէ, որ արցախյան առաջին պատերազմի բուն ռազմական գործողություններին ընդառաջ՝ 1991 թվականի դեկտեմբերին, երբ պատերազմն ամբողջ ծավալով բռնկվում էր, պաշտոնական Երևանը երկրորդ պարտադրանքով ստիպել է Արցախի ղեկավարությանը անցկացնել անկախության հանրաքվե, և այդ ժամանակ նոր «անկախություն» բառը մեջտեղ է եկել։

Քանի որ օրենքը ոչ միշտ է տառի տեսանկյունից մեկնաբանվում, այլ մեկնաբանվում է համատեքստում, ակնհայտ է, որ այն արցախցիները, որոնք քվեարկում էին հանուն Արցախի անկախության, իրենց հոգում, մտքում և սրտում այդ քվեարկությունն անում էին որպես անկախություն Ադրբեջանից։ Բայց սա ոտնձգություն էր Հայաստանի ինքնիշխանության դեմ, որովհետև այդ ժամանակ Արցախը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն էր, և այսպիսով հանրաքվեն գործնականում համապետական մի քայլ էր կամ ևս մեկ բարոյական հաստատում այն փաստին, որ Արցախը Ադրբեջանի հետ որևէ պետական առնչություն ունենալ չի կարող։

Իսկ ինչո՞վ կպայմանավորեք Բալասանյանի նմանատիպ հակադարձումները. ես վերևում մեկ օրինակ նշեցի, բայց վերջին շրջանի թշնամական հռետորաբանությունը անընդհատ նոր դրսևորումներ է ստանում։

– Վիտալի Բալասանյանն ունի որոշակիորեն հարգելի մարտական կենսագրություն, բայց քաղաքական գործունեության մեջ նա մշտապես եղել է թույլ, անողնաշար, էժան գործարքների գնացող և այդ գործարքների էժանությունը չգիտակցող մի անձ, որի արտահայտությունները վրդովեցուցիչ են, բայց միաժամանակ զգալիորեն անլուրջ։ Ես իհարկե կարող եմ բացատրել Վիտալի Բալասանյանի այս նոր աշխուժացումը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող գործընթացներով և Ռուսաստանից թերևս եկող ճնշման նոր ազդակներով։ Բայց իմ խորհուրդը Բալասանյանին՝ թող գնա իր գործով զբաղվի կամ էլ բարի լինի հանձնել ՀՀ անձնագիրը և լքել ՀՀ տարածքը՝ ներառյալ Արցախը։ Նման անձը բարոյական իրավունք չունի ապրելու Հայաստանի մարզ Արցախում և կրելու ՀՀ անձնագիր։

Մենք կարո՞ղ ենք արդեն պնդել, որ երբ Քոչարյանը խոսում էր Արցախում նախընտրելի թեկնածու ունենալու մասին, դա կարող է հենց Վիտալի Բալասանյանը լինել։

– Ռոբերտ Քոչարյանը տվյալ դեպքում անկախ անձ չէ, Վիտալի Բալասանյանը նաև Սերժ Սարգսյանի ամիսներ առաջ նախընտրած թեկնածուն էր։ Այստեղ մենք ավելի շուտ գործ ունենք արտաքին ազդակների հետ, Վիտալի Բալասանյանի հեղինակությունն Արցախում ներկայումս շատ ցածր է՝ գոնե իմ պատկերացմամբ, անգամ միջակ քաղաքական հեղինակություն չեմ համարի նրան։ Եկեք այստեղ տարանջատենք նրա մարտական կենսագրությամբ ունեցած վաստակը, այն այժմ մեծապես ջրված է։ Կրկնում եմ՝ մարտական կենսագրության տեսանկյունից որպես անցյալի երևույթ նա հեղինակություն ունի անգամ ինձ մոտ, իսկ քաղաքական հեղինակության տեսանկյունից ես չեմ կարծում, որ արցախաբնակ մեր քաղաքացիները նրան դիտում են որպես նախագահի լուրջ թեկնածու։ Պարզապես նա, Քոչարյանի ու այս կարգի իրողությունների շուրջ աշխուժանալով, անիմաստ և շատ անլուրջ բաներ է խոսում։ Նա պարզապես պետք է քննի իր կեցվածքը, և եթե նա այսպիսի պահվածք ունի իր երկրի հանդեպ, ապա, կրկնում եմ, պետք է հանձնի ՀՀ անձնագիրը ու չբնակվի ՀՀ տարածքում, որի անքակտելի մասն է Արցախը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում