Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի մասին առանձին չի խոսում, քանի որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Փաշինյանի այս հայտարարությանը։
Նրա խոսքով՝ կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն խաղաղ կարգավորմանն ուղղված միասնական ջանքերին։
«Ցավոք, մենք այդպիսի հայտարարություններ լսել ենք և շարունակում ենք բախվել դրանց՝ ամենատարբեր մակարդակներում»,-ասել է Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ բոլոր հայտարարությունները պետք է բխեն հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից։