Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Այսօր Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների․ Հակոբ Մովսես

«Ի տարբերություն նախկին իշխանափոխական իրավիճակների, որոնց ժամանակ իշխանություններն առանց ջղաձգվելու հեռացան, երրորդ իշխանափոխության ժամանակ, որը նաև հեղափոխություն էր, նախկին իշխանությունը շատ մեծ դիմադրություն է ցուցաբերում: Վերջին ամիսների պրոպագանդային հետևելով՝ ինձ թվում է, որ մեր երկրում քաղաքացիական պատերազմ է՝ առանց զենքերի: Հոգեբանորեն իրավիճակն այնքան սրված է, որ եթե հարկ լինի, դրանից էլ չեն խորշի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը:

Նրա դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին փողը դարձել է իշխանական լծակ. «Մեր երկրում, ցավոք, հիմա երկիշխանություն է. մենք ունենք օրինական իշխանություն և փողի իշխանություն: Եվ ամենազարհուրելին այն է, որ նախկին օլիգարխիկ իշխանությունը այժմ պակաս իշխանական հզորություն չունի՝ և՛ պրոպագանդայի, և՛ ժողովրդի վրա ազդեցության տեսակետից: Սա, իհարկե, քաղաքացիական պատերազմի իրավիճակ է, որտեղ ատելություն է բորբոքվում. բանավեճը դադարում է, և սկսում են գործել կրքերը»:

«Հեռացված իշխանությունը մսուրում հավաքած ամեն ինչը տարել է, հիմա չի հանդուրժում իր հեռանալը և ուզում է անպայման վերադառնալ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ ՀՀԿ-ն չի կարող վերադառնալ, չունի դրա հնարավորությունը: «Բայց ավելի վատ հնարավորություն կա, նա կարող է կերպարանափոխված՝ ուրիշ անվամբ և ուրիշի դիմակի տակ վերադառնալ, և այդ դեպքում կունենանք ավելի վատ իրավիճակ»:

«Մենք հիմա ապրում ենք պաթոսի ժամանակաշրջանում. գործնական շատ մեծ բաներ չենք կարող անել, բայց կարող ենք բարոյական պաթոս որդեգրել, որը կարող է գործնական իրավիճակներ ծնել,- հույս հայտնեց բանաստեղծը:- Մեր երկրում շատ բան է փոխվել: Հոգեբանորեն փոխվել է հենց թեկուզ այն, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն քաղաքական միավոր է զգում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում