ԿԸՀ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Զոյա Թադևոսյանը ԿԸՀ նոր կազմում ընդգրկված չէ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ երբեք չի հավակնել լինել ԿԸՀ անդամ, հավակնություններ էլ չի ունեցել և չի դիմել:
«Դա ինձ համար արդեն անցած էտապ է: Ինչ հնարավոր էր անել ընտրությունների արդարությունը պահպանելու համար՝ ես արեցի: Բայց, մեծ հաշվով, մեկ մարդն ի զորու չէ միայնակ պայքարել, այստեղ իր դերակատարումը պետք է ունենա հասարակությունը, ինչի արդյունքում կձևավորվի նորմալ ԿԸՀ և կլինի արդար ընտրություն»,- նշեց Զոյա Թադևոսյանը:










































