Monday, 13 05 2024
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

Լուիզային սպանել են բժիշկները. Մարգարյան ծննդատանը մահացած 24-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին

«Ծննդկան Լուիզա Ավետիսյանին սպանել են բժիշկները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երեկ Մարգարյան ծննդատանը մահացած 24-ամյա ծննդկանի քույրը։

Քույրն ասաց, որ հղիության ամբողջ ընթացքում Լուիզան իրեն լավ է զգացել, շատ հետևողական է եղել և ցանկացած խնդրի դեպքում դիմել է բուժող բժշկին։ Ծննդաբերելուց օրեր առաջ իրեն սկսել է վատ զգալ, գլխացավեր է ունեցել և ճնշման տատանումներ։

Զանգահարել է բուժող բժշկին, ներկայացրել վիճակը, իսկ բժիշկն ասել է, որ պարացետամոլ խմի։ Վիճակի չփոփոխվելուց հետո օգոստոսի 30-ին Լուիզան տեղափոխվել է Մարգարյան հիվանդանոց, որպեսզի գտնվի բժիշկների վերահսկողության տակ։ Լուիզան հոսպիտալացվել է, երկու օր վիճակի փոփոխություն չի եղել և քրոջ պնդմամբ՝ որևէ քայլ էլ չի ձեռնարկվել, որպեսզի վիճակը մեղմվի։

«Ոչ մի բան չէր արվում, ոչ կաթիլային, ոչ որևէ բուժում չէր արվում։ Միայն գալիս էին, ճնշումը չափում, արձանագրում և գնում էին։

Այնինչ, ճիշտ կլիներ՝ հենց հոսպիտալացման օրը կեսարյան հատում իրականացնեին։ Բայց հետաձգեցին՝ պատճառաբանելով, որ դեռ 35 շաբաթական է, ու հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին ճնշումը բարձրացավ մինչև 220, որից հետո նարկոզով կեսարյան հատում են իրականացնում, որն աբսուրդ է։ Նարկոզով կեսարյան հատում չեն անում։ Հիմարություն, տգիտության շղթա էր Մարգարյան ծննդատանը։

Կեսարյան հատում իրականացնելուց հետո, մենք ենթադրում ենք, որ Լուիզան նարկոզից դուրս չի եկել և հենց այդ ժամանակ էլ մահացել է, բայց սրտի կանգի մասին մեզ տեղեկացնում են միայն երեկոյան 18։50-ի սահմաններում, երեխայի ծննդից մոտ 6-7 ժամ անց։

Ծննդատունը կրկեսի էին վերածել ու ինչ-որ թատրոն էին բեմադրել, խուսափում էին որևէ հարցի պատասխանել»,- ասաց Լուիզայի քույրը՝ ավելացնելով, որ հիվանդանոցում այն աստիճանի անտարբեր վիճակ է եղել, որ երբ իրենք ցանկացել են բարձրանալ վերև՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող իրենց բարեկամի մոտ, իրենցից գումար են պահանջել վերև բարձրանալու համար։

Լուիզայի քույրը պատմեց նաև, որ իրենք ցանկացել են ծննդկանին տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց, բայց ասել են, թե իբր թրոմբ ունի Լուիզան և տեղափոխելուց հնարավոր է՝ «թրոմբը խաղա ու անդառնալի հետևանքների հանգեցնի»։ «Անընդհատ ասում էին, թող մնա, վիճակը կկայունանա, նոր կտեղափոխենք։ Բայց այդ հիվանդանոցում ոչ մի սարքավորում չկար, Մարգարյան հիվանդանոցը զրոյի է հավասարեցված, դա խայտառակություն է»,- ասաց քույրը՝ հավելելով, որ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին Լուիզային տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց։ «Այդ թատրոնը շարունակվեց նաև երեկոյան։ Երբ մենք բարձրացանք վերև, տեսանք, որ ոչ մի բժիշկ էլ չկա, որևէ մեկը դուրս չի եկել, ոչ մի բան չի ասել, բայց երբ մի դուռ են բացել, տեսել են, որ բժիշկը՝ Արմեն Խաչատրյանը, նստած մտորումների մեջ է եղել։ Երևի մտածում էր, որ իր փորձարկումները հաջողությամբ չեն ավարտվել։ Իմ քույրը իրենց համար փորձադաշտ էր երևի, իրենք էլ փորձեր էին անում։ Ես պնդում եմ, որ այդ հիվանդանոցում բժիշկ չկա։ Այնտեղ բժշկական խունտա է՝ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, որոնք սպանել են մեր աղջկան։ Նրանք հատ առ հատ պատասխան են տալու»,- ասաց Լուիզայի քույրը։

Նշենք, որ Լուիզա Ավետիսյանի մահվան փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել։ Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանները լինելուց հետո միայն պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել։

Լուիզայի քույրն ասաց, որ ճիշտ է, իրենք այլևս Լուիզային հետ չեն բերի, բայց հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատժվեն, որպեսզի նման դեպք այլևս չկրկնվի։ «Մարգարյան ծննդատանը սա առաջին դեպքը չէ, բազմաթիվ ծննդկաններ են արդեն մահացել, այս տարվա մեջ մի հոգի արդեն մահացել է։ Դա հիվանդանոց չէ, դա լաբորատորիա է, որտեղ փորձեր են անում։ Ամեն ծննդկանի վրա մի փորձ են անում, տեսնեն՝ ինչ արդյունք կտա»,- ասաց քույրը։

Լուիզա Ավետիսյանը լույս աշխարհ է բերել առողջ բալիկ։ Երեխայի վիճակը ներկայումս լավ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում