Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Քոչարյանի թիմի ճնշումը ՍԴ նկատմամբ

Սահմանադրական դատարանն այսօր քննում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:

Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց: Ավելի մեծաթիվ ցույց են անում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։

Ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանն ու նրա կողմնակիցները հաճախ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դատարանների նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Այսօր ՍԴ դահլիճում լրագրողներին տված հարցազրույցում նման տեսակետ է հնչեցրել նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Բնավ այն կարծիքին չենք, որ, օրինակ, դատարանների շենքերն արգելափակելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումն ամենաարդյունավետն ու ռացիոնալն էր, սակայն եթե Քոչարյանի թիմը դա համարում է ճնշում դատարանի հանդեպ, ապա առնվազն բարոյական իրավունք չունի անելու քայլեր, որոնք կարող են որակվել որպես ճնշում դատարանի նկատմամբ։

Ավելին՝ այդ մարտավարությունը Քոչարյանի թիմը կիրառում է շատ ավելի վաղ, քան Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը։ Առաջին ատյանի դատավորը, օրինակ, երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեց, երբ դատարանի շենքը շրջափակված էր Քոչարյանի կողմնակիցների կողմից։ Դժվար է ասել՝ ճնշման այդ ագրեսիվ ձևն ինչպիսի ազդեցություն է ունեցել դատավորի որոշման վրա։

Կամ այսօր Քոչարյանի կողմնակիցներն իրենց ագրեսիվ են պահում ՍԴ շենքի մոտ, որն ակնհայտորեն Բարձրագույն դատարանի կամ սահմանադրական արդարադատության նկատմամբ ճնշման դրսևորում է։ Կամ էլ՝ Քոչարյանի թիմը զբաղված է քարոզչական իմիտացիայով, այլ խոսքով՝ «մասովկան» ընդամենը քողածածկույթ է, որը պետք է լեգիտիմացնի Քոչարյանի օգտին կայացվող ՍԴ հնարավոր որոշումը։

Ամեն դեպքում՝ փողոցը կամ ամբոխն իրավունք չունի կանխորոշելու դատարանի որոշումը։ Սա ակնհայտ ճշմարտություն ու աքսիոմ է՝ անկախ այն բանից, թե ով կամ ինչ նպատակներով է ուղղորդում փողոցը։ Քոչարյանի կողմնակիցները Փաշինյանին մեղադրում են դատարանների վրա ճնշում բանեցնելու համար, սակայն հենց իրենք են «փողոցային արդարադատության» հիմնական ջատագովները։ Նույն հաջողությամբ մենք կարող ենք Քոչարյանին ու նրա կողմնակիցներին մեղադրել ՍԴ վրա ճնշում բանեցնելու համար։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում