Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ արյան ծառայության հետ կապված ծրագրեր են նախատեսում. «Որոշել ենք արյան պաշարների կենտրոնացված ռեեստր և նաև բաշխման համակարգ ստեղծել, երբ քաղաքացին զերծ կլինի այդ գործին խառնվելուց»:
Նախարարի խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստման հարցում էլ կա բավականին առաջընթաց. «Մինչև տարեվերջ կունենանք աննախադեպ մեծ թվով՝ 13 փոխպատվաստման դեպք»:
Արսեն Թորոսյանը նշեց, որ անցյալ տարի փոխպատվաստումը տեղի էր ունենում 50-50 ֆինանսավորմամբ. «50 տոկոսը տալիս էր քաղաքացին, 50 տոկոսը՝ պետությունը: Որոշակի կազմակերպչական հարցեր լուծելուց հետո մենք անցնում ենք 100 տոկոս պետական ֆինանսավորման՝ 1 դեպքի համար 6,5 մլն դրամի չափով»:
Մանրամասները՝ տեսանյութում: